Անյես Մարտեն-Լյուգան. հոգեբան, որի գիրքը գերազանցել է նույնիսկ «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ վեպին (տեսանյութ)
Հիվանդանոցային հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանին հաջողությունն այցելեց 2012-ի դեկտեմբերի 27-ին, երբ նա իր «Երջանիկները ընթերցում են և սրճում» վեպը, որը մերժել էին 4 հրատարակչություններ, ներբեռնեց Kindle Amazon անվճար հարթակ։ Գիրքը լույս տեսնելուց հետո՝ 10 տա
Հոգեբան Անյես Մարտեն-Լուգանը գրական աշխարհին հայտնի դարձավ 2012-ին մայրական արձակուրդի ժամանակ: Երեկոյան հյուրասենյակում նստած մայրական քնքշությամբ հետևելով իր առաջնեկ Սիմոնի խաղին ու ամուսնուն, մտքով անցնում է, թե ինչ կպատահեր իր հետ, եթե նրանց կորցներ… Այդ միտքը նրան դրդում է գրել «Երջանիկները ընթերցում են և սրճում», որն Ամազոնում տեղադրելուց երեք շաբաթ անց ամենաընթերցված գրքերի ցանկում գերազանցել էր նույնիսկ «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ վեպին. «Գրական հաջողությունիցս հետո որոշեցի թողնել հիվանդանոցային հոգեբանի աշխատանքս ու սկսեցի գրիչը ձեռքս առնել»։
Ֆրանսուհի հոգեբանը տասը վեպի հեղինակ է: Հոգեբանի ձեռագրով շարադրված նուրբ ու զգայուն սյուժեներով ու երկխոսություններով Լյուգանի հերոսներն անմիջապես հարազատ են դառնում ընթերցողին: Պատճառներից մեկն էլ այն է, որ 44-ամյա գրողը իր կյանքի կրեդոն համարում է սեր. ամուսնուն` Գիյոմին, հանդիպել է 19 տարեկանում, մինչև հիմա անբաժան են ու միասին բնակվում են ամուսնու ծննդավայր Ռուենում. «Գրում եմ սիրո պատմություններ երջանիկ ավարտով, բայցգ իտեմ, որզույգը, և առհասարակ, ընտանիքը երջանիկ է, երբ ամեն օր միմյանց մասին հոգ են տանում ու նաև ջանում են պահպանելու սերը: Թթվածնի նման անհրաժեշտ է, որ միջանձնային տարածություն թողնեն, որ հետաքրքրությունդ չկորցնես»։
Հոլիվուդյան պրոդյուսերները 2015-ին արդեն գնել են Լյուգանի «Երջանիկները ընթերցում են և սրճում» բեսթսելլերի էկրանավորման իրավունքը, որ աշխարհին կինոլեզվով պատմեն Իռլանդիայում կյանք վերադարձող ֆրանսուհի Դիանայի պատմությունը: Ստեղծագործական անձնակազմը հաստատվել, թեև ֆիլմի նկարահանումը ընդհատվեց Քովիդի պատճառով։ Անյեսը սակայն լիահույս է, որ իր առաջին վեպն այնուամենայնիվ մի օր կտեսնի մեծ էկրանին։
Կարդացեք նաև