Ինչպես ճիշտ մոտիվացնել սեփական թիմին

April 23, 2017

Ղեկավարի հիմնական խնդիրն է՝ կարողանալ մոտիվացնել կազմակերպության աշխատակիցներին: Ի վերջո, թիմի լավ աշխատանքը արտացոլվում է կազմակերպության շահույթում, ազդում է կազմակերպության իմիջի և աշխատակիցների եկամտի վրա: Կազմակերպության անձնակազմի հավատարմությունը ձեռք բերելը մերօրյա ժամանակներում այդքան էլ հեշտ չէ:
Վերջերս HBR-ը հրապարակեց մի քանի հոդված այն մասին, թե ինչպես զբաղեցնել սեփական աշխատողին, գրավել ոլորտի մասնագետներին և խնդիրը լուծել բոլոր կողմերից: Այդ հոդվածները օգտակար են հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են, որպեսզի իրենց թիմը լինի ավելի մոտիվացված և կենտրոնանա իր աշխատանքի վրա:

Ինչից սկսել


Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչի հետ դուք գործ ունեք: Ինքներդ որոշեք, թե ինչ աստիճանի զբաղվածության եք ուզում հասցնել ձեր գործընկերներին: Շատ կազմակերպություններում անցկացվում են ամենամյա հարցումներ՝ պարզելու համար, թե ինչքանով են աշխատակիցները հետաքրքրված իրենց աշխատանքով: Բայց, ցավոք, հարցումների արդյունքները միշտ չէ, որ ճշմարիտ են և արտացոլում են իրական պատկերը: Փոխարենը փորձեք ինքներդ վերլուծել, թե ինչը կարող է հետաքրքրել ձեր ենթակա գործընկերներին և նրանց առաջ տանել: Դուք կարող եք լինել մեկը, որը կարող է հասկանալ այդ մարդկանց, նույնիսկ ավելի լավ, քան իրենք:
Այնուհետև մտածեք այն մասին, թե կոնկրետ ում մեջ եք փորձում հետաքրքրություն առաջացնել: Իհարկե, պետք չէ գործել ձևական, եթե դուք իսկապես ցանկանում եք անձնակազմին ներգրավել աշխատանքի մեջ: Միևնույն ռազմավարությունը պետք է գործածեք բոլորի դեպքում՝ անկախ աշխատողի պրոֆեսիոնալիզմից: Մտածեք լուրջ մարտահրավերի մասին, երբ հարկավոր է մոտիվացնել ինչ-որ մեկին, որը ձեր դուրը չի գալիս: Ձևակերպեք ձեր սեփական մոտեցումը հաշվի առնելով անձնակազմի յուրաքանչյուր անդամի կարծիքը:
Հաջորդ քայլով հիշեք այն ինչն իրականում աշխատում է, և ինչը չի աշխատում: Ահա այն լծակները, որոնք ցույց են տալիս իրենց արդյունավետությունը մարդկանց համոզելու հարցում:
- երբ, որտեղ և ինչպես աշխատելու ընտրության ազատություն
- աշխատանքը բարձր մակարդակով կատարելու հմտություն, նույնիսկ ձեր սպասումների սահմաններից դուրս
- ուրիշների հետ համագործակցության ցանկություն
- լավ տեղավորված աշխատանքային միջավայր
- ամբիցիոզ, բայց իրագործելի նպատակներ:
Փորձեք այս հնարամիտ քայլը. Սահմանեք նպատակներ և հանձնարարություն տվեք գործընկերոջը: Օրինակ՝ գրավել 4-ից 6 հաճախորդների: Դա ավելի մոտիվացնող խնդիր է, քան՝ հանձնարարել գրավել 5 հաճախորդի:
Մի քանի օրինակ էլ հակադարձ ազդեցությամբ, որ հակամոտիվացնում են աշխատակիցներին
- ձևացնել լինել ինչ-որ մեկը, որը նրանք չեն հանդիսանում մի հատ օրիգինալը նայի ու ճիշտ թարգմանի Անի ջան
- խստապահանջ տնօրենի չափից շատ աշխատանքը, որը հետևում է ձեր ամեն քայլը:
Ցավոք, լավ առաջնորդները, որոնք ունակ են արդյունավետ մոտիվացնել անձնակազմը, իրականում քիչ են: Մասամբ այն պատճառով, որ չի կարելի սովորել կառավարել անձին մի գիշերվա ընթացքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ լավ կառավարիչներ դառնում են նրանք, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել են վաղ տարիքում: Նրանք դրական փորձը նրանց դարձնում է առաջնորդ, և նրանք ճշգրիտ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է նշանակում լինել արդյունավետ ղեկավար: Դուք չեք կարող վերադառնալ անցյալ և փոխել այն, բայց դուք կարող եք կենտրոնանալ մի քանի պարզ բաների վրա, որոնք ունակ են փոխել ձեր շուրջը տեղի ունեցող երևույթները ներկայում: