Եթե փորձեմ նկարագրել մեկ բառով, թե ինչի՞ մասին է գիրքը՝ դժվար թե ստացվի

Եթե փորձեմ նկարագրել մեկ բառով, թե ինչի՞ մասին է գիրքը՝ դժվար թե ստացվի։ Հեռացումի, բաժանումի, ուժեղ լինելու, համբերելու, հավերժ կորստի մասին էր։ Կարոտի մասին էր, որի հետ արդեն ապրում էին հերոսները, որոնց արդեն ցավ չէր պատճառում այն, այլ դրանով ցավերն էին բուժում։ Ամենատխուր հատվածներում կարելի էր գտնել ուրախության նշույլ, որով հերոսները կարողանում էին կյանքի հանդեպ սերը վերականգնել։ Գիրքը իրարից շատ տարբեր կանանց մասին է՝ տարբեր ճակատագրերով, որոնց միավորում էր մեկ բան՝ սովորել սիրել և սիրված լինել։ Սիմոնը նրանցից յուրաքանչուրի կյանք մի լույս էր բերել, իսկ հեռանալուց հետո այդ լույսը չէր մարել. մնացել էր յուրաքանչուրի կյանքում, որպես ապրելու ուժ։