Անկանխատեսելի, յուրահատուկ և հիասքանչ

Բացում ես առաջին էջը և տեսնում քեզ խեթ հայացքով նայող հոգեվերլուծաբան Զիգմուն Ֆրոյդի անմահական խոսքերը, որոնք պարուրված են ճշմարտության ճչացող և միապաղաղ տարրերով։ Բազմաթիվ արտիստներ են ապացուցել , որ արվեստն ու մարդկայինը միմյանց հետ միաձուլելը բարդ է , անգամ ՝ անհնար։ Խնդիրները լուծելի են, դրանք ինքնին ստեղծված են լուծման համար։

«Աստված է ստեղծել խնդիրները , որպեսզի մենք չմոռանանք իրեն» Ռեմարկ ։

Բայց , արդյո՞ք հասու է ամեն մեկին լուծել խնդիրը ։ Չգիտե՛մ ։ Մայքլիդիսն արել է դա , նա կարողացել է հերոսի գիտակցական հոսքի միջոցով, մեզ՝ ընթերցողիս, ներկայացնել Ալիսիա Բերենսոնի հոգեկան «անկայունությունն» ու աններդաշնակությունը , միապաղաղ դարձնելով նաև այն փաստը, որ Ալիսիան չէր խոսում ամուսնու մահից անմիջապես վարկյաններ հետո ։ Ինչո՞վ էր պայմանավորված Ալիսիայի թվացյալ սպանությունն այն դեպքում, երբ նա երջանիկ էր իր սիրելիի հետ, և միապաղաղ իր աշխատանքի՝ արվեստի հետ։

Ոչինչ հասկանալի չէ, պարզ է մի բան . Ալիսիան գտնվում է հոգեկան անկայուն վիճակում։ Բեմ է դուրս գալիս հոգեթերապևտ Թեո Ֆաբերը։ Ինչո՞վ հասնել մարդու վստահությանը և որ ամենակարևորն է ինչպե՞ս պահպանել այդ վստահությունը, թեկուզ և անմարդկային ձևերով։ Ալեքս Մայքլիդիսն ապացուցում է՝ արվեստը լեզու ունի։ Սկսում ես հասկանալ, սիրել և գնահատել արվեստը, որը դարձել էր Ալիսիայի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միակ միջոցը։

Չմտածենք , թե ամենը սահմանափակվում է այսքանով, ի հայտ է գալիս Ալիսիայի օրագիրը։ Մելանխորհիկ և հասարակությունից տարանջատված Ալիսիային բացահայտելու միակ ձևը։ Այստեղ ուղղակի կանգ կառնեմ, որովհետև հետագան անկանխատեսելի է, յուրահատուկ և հիասքանչ։ Գրքի ամբողջ ընթացքում ես պատկերավոր տեսել եմ հերոսների և նրանց կատարած գործողությունները ( օրինակ ՝ օրագիրը սև էր , Թեոն նիհար և այլն ) ։

Այլ կարծիքներ