Նա հարգանք չի մուրում` նա վաստակում է դա

Ավարտեցի Դավիդ Լագերկրանցի #Ես_Զլատանն_եմ գիրքը, որը ֆուտբոլիստի ինքնակենսագրական պատումն է` համեմված գրողի գեղարվեստական լուծումներով։Անկախ նրանից, որ Զլատանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է` գրքում ևս մեկ անգամ ճանաչեցի նրա մարդ տեսակը` ամբիցիոզ, պայքարող, նպատակասլաց, լիդեր։ Նրա համար կա միայն մեկ հեղինակություն , ու դա հենց ինքն է։ Նա հարգանք չի մուրում` նա վաստակում է դա։ Նրան հարգում են, կամ` ատում, երկրպագում կամ սուլում են, բայց նա միշտ մոտիվացվում է իր վրա գործաֆրած ճնշումից։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔ Newmagին` էս գիրքը հայերեն հասանելի դարձնելու համար, թե' թարգմանությունը, թե' խմբագրումը կատարյալ էր։ «Ես տիտղոսների կարիք չունեմ՝ ինձ լավագույնը համարելու համար»:

Տարածել

Ես Զլատանն եմ
Ես Զլատանն եմ

Զլատան Իբրահիմովիչ

5800 ֏

Նկարագրություն

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։

Այլ կարծիքներ