Մենսոնը խոսում է՝ հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա

Բացարձակապես կարևոր չէ, թե ինչ ես ասում։ Ամեն ինչ կախված է քո մարմնից, արտաքինից, հույզերից և շարժուձևից։ Հիշե´ք, որ կարևորը ոչ թե բառերն ու քայլերն են, այլ դրանց տակ թաքնված մտադրությունները։ Մենսոնը հիմնականում խոսում է՝ հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա՝ վերջիններս համադրելով տարիներ շարունակ կուտակած փորձի հետ։ Ինձ հիմնականում դա է դուր գալիս հեղինակի ոճի մեջ, քանի որ շատ է կարևորում գիտական փաստերը։

Պետք է նշեմ, որ չնայած Մենսոնի առաջ քաշած երևույթների համամարդկային լինելուն, մեծամասամբ նկատվում են մշակութային անհամաձայնություններ։ Այլ կերպ ասած՝ նրա առաջարկած ոչ բոլոր մեթոդներն են «աշխատող» մեր հասարակությունում։ Ամեն դեպքում, ինչպես հեղինակն է բազմիցս նշում, շատ կարևոր է անկեղծ լինել հարաբերություններում, լինել ինքնավստահ, լսել, հասկանալ, չընկճվել, ընդունել իրականությունը և աշխատել ինքդ քեզ վրա:

Տարածել

Գայթակղելու նուրբ արվեստը
Գայթակղելու նուրբ արվեստը

Մարկ Մենսոն

4800 ֏

Նկարագրություն

«Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։

Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։ Մերժումը գործի սկիզբն է։ Այսօրվա ձախողումը կարող է ծնել վաղվա տրիումֆը։ Այս գիրքը պատմում է, թե ինչպես է պետք գայթակղել առանց ձեւեր թափելու, առանց ստելու եւ առանց ուրիշներին ընդօրինակելու: Այս գիրքն ավելի գրավիչ մարդ դառնալու մասին է՝ առանց անիմաստ հնարքների, թաքուն մարտավարության, ավելորդ խաղերի կամ մեթոդների, այլ ընդամենը հիմն­վելով ինքնազարգացման վրա: Հերիք է ձեւացնեք՝ իբր գրավիչ եք։ Պարզապես եղե՛ք գրավիչ:

Գիրքն ընթերցելով՝ դուք կսովորեք.

  • • Ինչ անել ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:
  • • Ժամադրությունների մասին որոշ խորհուրդներ ու մեթոդներ ինչով են անարդյունավետ:
  • • Ինչպես հաղթահարել նյարդային վիճակը կամ անհանգստությունը, եթե հայտնվել եք գրավիչ մարդկանց մեջ:
  • • Ինչպես դառնալ իրոք գրավիչ՝ մի քիչ ժամանակ հատկացնելով ու ջանք գործադրելով:
  • • Զրույցը հետաքրքիր ու տպավորիչ դարձնելու 3 հնարք:
  • • Ինչպես բացահայտել, թե հատկապես ո՛ր համոզմունքներն են հարվածի տակ դնում հաջողությունը:
  • • Ինչպես զարգացնել հումորի զգացումը:
  • • Եվ շատ ավելին:

Այլ կարծիքներ