Ինչու կարդալ «Ես Զլատանն եմ» գիրքը

Զլատան Իբրահիմովիչ «Ես Զլատանն եմ և´ դաշտում, և´ կյանքում»՝ «Մալմյո», «Այաքս», «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», «Պարի Սեն Ժերմեն», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Լոս Անջելես Գելեքսի»: Ահա այն ակումբները, որտեղ Զլատանը խաղացել է: Բոլոր ակումբներում ռուսենգորդցի տղան ուղղակի փայլել է: Իբրակադաբրա. ահա Զլատանին բնութագրող բառը:

Զլատանը Շվեդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: Անցկացրած 116 խաղում նա դարձել է 62 գոլի հեղինակ: Զլատանը պայքարող, երբեք չհանձնվող մարզիկներից է: Ինչպես ինքն է նշում գրքում. «Իմ ամբողջ կարիերան կառուցվել է պատասխան հարվածը հասցնելու ձգտումից»:

Ասում եք, թե նա չի՞ կարող դառնալ գոլի հեղինակ, նա բանի պետք չէ՞. Զլատանը ձեզ հակառակը կապացուցի: Ամբողջ կարիերայի ընթացքում ատամները սեղմած պայքարելով Զլատանը արդեն դարձել է ֆուտբոլային լեգենդ:

Գիրքը կարող է օգտակար լինել նաև ֆուտբոլային սքաութների համար, որովհետև շատ են օրինակները տրանսֆերային պայքարի վերաբերյալ:

«Կան հազարավոր ճանապարհներ, որոնցով կարելի է առաջ գնալ: Դրանցից մեկը, որ մի փոքր տարբերվող է ու մի քիչ էլ անհարմար, միշտ լավագույնն է: Ես ատում եմ, երբ տարբերվող մարդկանց ամպերից ներքև են իջեցնում: Եթե ես ուրիշ չլինեի, հիմա այս գիրքը գրելիս չէի լինի: Չեմ ասում` եղեք ինձ նման, արեք ինչպես Զլատանը: Ամենևին ոչ: Ասում եմ, որ պետք է գնաք ձեր ճանապարհով, ինչպիսին էլ որ այն լինի, ու այնտեղ չպետք է լինեն ինչ-որ գրողի տարած ստորագրահավաքներ: Չի կարելի մեկուսացնել ու վիրավորել մարդուն զուտ այն պատճառով, որ նա մյուսների նման չէ»:

Տարածել

Ես Զլատանն եմ
Ես Զլատանն եմ

Զլատան Իբրահիմովիչ

5800 ֏

Նկարագրություն

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։

Այլ կարծիքներ