Անուշ Մուրադյան

Անուշ Մուրադյան

Լեզվաբան, թարգմանիչ Անուշ Մուրադյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1990-1993 թվականներին Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն: 1993-2004 թվականներին «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական Կենտրոնում աշխատել է որպես միջազգային լուրերի թարգմանիչ: 2008-2010 թվականներին թարգմանություններ է արել «Երրորդ ուժ» թերթի համար: 2019 թվականից թարգմանում է գրքեր newmag հրատարակչության համար: