Թարգմանիչ

Գոհար Աբովյան
Գոհար Աբովյանը ծնվել է 1983 թվականին: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, ապա նաև Սոֆիայի պետական համալսարանը՝ մասնագիտանալով լեզվաբանության մեջ (բուլղարերեն): Դասավանդել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ու Երևանի պետական համալսարանում որպես բուլղարերենի դասախոս: 2016 թվականից հանդես է գալիս որպես բուլղարերենի արտոնագրված թարգմանիչ Հայաստանում, իսկ 2017-ից սկսած նաև ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության հյուպատոսական բաժնի թարգմանիչ: 2020 թվականից դասավանդում է Բուլղարիայի Պլովդիվի հանրակրթական դպրոցում: