Ջեննի Ֆիլյան

Ջեննի Ֆիլյան

Ջեննի Ֆիլյանը ծնվել է 1951 թվականին: 1974-ին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, 1975-ին Սրտաբանության ազգային ինստիտուտը: Բժշկական գիտությունների դոկտոր է: 1998-2008 թվականներին եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնաթերթ Notiziario Sanitario-ի խմբագիրը: 1993-1995 թվականներին Վենետիկում ուսումնասիրել է իտալերեն: 1996թ. Համագործակցել է Վենետիկի հայկական հրատարակչության հետ: Բժշկական ոլորտում գիտական հոդվածներ է թարգմանել իտալերենից Notiziario Sanitario-ի՝ Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական ամսագրի համար: 2001-2003թթ. Իտալիայի տրանսֆուզիոնոլոգիայի գիտաժողովներում իտալերեն դասախոսություններ է վարել: