Սամվել Գասպարյան

Սամվել Գասպարյան

Սամվել Գասպարյանը (ծնվ.1948) hրատարակիչ, լրագրող, թարգմանիչ է: 1993-ից մինչև օրս «Արեգ» հրատարակչության հիմնադիր տնօրենն է: 1973-1982-ին զբաղեցրել է «Գրքերի աշխարհ» թերթի պատասխանատու քարտուղարի, իսկ 1995-ին գլխավոր խմբագրի պաշտոնը: 1985-1987-ին եղել է «Լույս» հրատարակչության խմբագրության վարիչ, 1987-1990-ին՝ «Արևիկ» հրատարակչության գիտահանրամատչելի գրականության խմբագրության վարիչ, իսկ 1990-91-ին «Արևիկ» հրատարակչության տնօրեն: