Շուշան Մարուքի

Շուշան Մարուքի

Շուշան Մարուքի Կարապետյանը ծնվել է 1986 թվականին Էջմիածնում։ Սովորել է նախ Երևանի պետական համալսարանում, ապա Հունաստանի և Կիպրոսի բուհերում՝ ուսումնասիրելով հունարենը և հունական մշակույթը։ 2010 թվականից աշխատել է խմբագիր, թարգմանիչ։ Խմբագրել է բառարաններ, գեղարվեստական և գիտական հրատարակություններ։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Գրաբար Աստվածաշնչի համաբարբառ» բառարանը (2012,1908 էջ): 2022 թվականից կատարել է թարգմանություններ հունարենից, ռուսերենից և անգլերենից։ Հունարենից թարգմանությունները պարբերաբար տպագրվել են գրական տարբեր մամուլներում։ 2017 թվականին Շուշան Մարուքիի թարգմանությամբ տպագրվել է հույն անվանի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օդիսեաս Էլիտիսի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Քամին Աստվածամոր»։

Թարգմանած գրքերը