Վարդուհի Մկրտչյան

Վարդուհի Մկրտչյան

Վարդուհի Մկրտչյանը (ծնվ. 1982 թ. ) 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի մագիստրոսական ծրագիրը: Ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում: 2007-2018 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: 2018-ից աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: «Կարգապահություն՝ առանց դրամայի» գրքի անգլերենից հայերեն թարգմանությունն առաջին աշխատանքն է թարգմանության ոլորտում: