Տեսանյութեր

Անի Քոչարի հանդիպումն ընթերցողների հետ

Newmag հրատարակչությունը ներկայացրեց Անի Քոչարի «Հանձնվել չկա՛ » գիրքը: Հեռուստաշնորհանդեսից հետո ընթերցասերները շփվել են Անիի հետ, որը նաև ստորագրել է երկրպագուների գրքերը: Նրանցից շատերի հետ գրքի հեղինակը շփվում է սոցիալական ցանցերով, վիրտուալ ընկերները դեմ առ դեմ հանդիպմանը զրուցել են հիվանդության հաղթահարման մասին։ Անին իր արդեն օֆլայն ընկերներին խորհուրդ է տվել՝ կյանքի ոչ մի փուլում, ոչ մի խնդրի ժամանակ չհանձնվել, կյանքը պայքար է՝ պետք է հաղթել:

«Հանձնվել չկա՛» գրքի հեռուստաշնորհանդես

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ուղիղ եթերում 2020 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ Newmag-ի նոր գրքի շնորհանդեսը՝ ներկայացրեցինք Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գիրքը-հուշագրություն քաղցկեղը հաղթահարելու մասին: Սա հեռուստաշնորհանդեսի ամբողջական տեսագրությունն է։

«Հանձնվել չկա՛» գրքի հեռուստաշնորհանդեսի մասին ռեպորտաժ

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ուղիղ եթերում տեղի ունեցավ Newmag-ի նոր գրքի շնորհանդեսը՝ ներկայացրեցինք Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գիրքը-հուշագրություն քաղցկեղը հաղթահարելու մասին: Սա «Ժամը» լրատվական ծրագրի պատրաստած ռեպորտաժն է հեռուստաշնորհանդեսի մասին։

Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները՝ «Կյանքի նյարդը» վեպի մասին (տեսանյութ)

Օրեր առաջ Newmag-ը հրատարակեց Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վիպակը: Գիրքը մեծ արձագանք է ստացել ընթերցողների շրջանում: Ձեզ ենք ներկայացնում «Կյանքի նյարդը»-ի վերաբերյալ առաջին կարծքիները:

Ով էր Նունեն, ում հոտնկայս ծափահարեց Իեն Գիլանը

Newmag հրատարակչության գրքերից Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ` չհաշված Արարատը» մի իսկական ճամփորդություն է դեպի հիշողությունների պահոց: Իեն Գիլանի ու Թոմի Այոմիի հայաստանյան այցի ժամանակ բազմաթիվ պատմություններ են վավերագրվել: Այս անգամ կպատմենք գյումրեցի Նունեի և լեգենդար ռոք երաժիշտների հանդիպումների մասին, որոնք աղջկա կյանքում ճակատագրական որոշումների պատճառ են դարձել:

«Կյանքի նյարդը» գրքի հեռուստաշնորհանդես

Newmag հրատարակչությունը ներկայացնում է նախկին, մեդիամենեջեր, հասարակական քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» կենսագրական վեպը։ Գիրքն իրական փաստերի վրա է հիմնված և ներկայացնում է 1991-1993թթ. Հայաստանն ու արցախյան պատերազմի տարիները: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերության « Բարի Լույս» ծրագրի շրջանակում: Տաղավարում ներկա էին գրքի հեղինակ Արման Սաղաթելյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը, խմբագիր Արմեն Ամիրխանյանը, թարգմանիչ Անուշ Մարտիրոսյանը: