Տեսանյութեր

«Կորոնավիրուսը հենց այն պահն էր, երբ հաստատվեց վերահսկողական նոր ռեժիմ»․ Յուվալ Նոյ Հարարի

«Մենք կայացնելու ենք բազմաթիվ կարևոր որոշումներ: Դրանցից մեկը՝ գնալ ազգայնական մեկուսացման ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր երկիր միայնակ է պայքարում սահմանափակ ռեսուրսների համար, թե միավորվել՝  համեշաշխությամբ հաղթահարելով այս ճգնաժամը: Եվ սա ազդելու է ոչ միայն բուն ճգնաժամի, այլև առաջիկա տարիների աշխարհի վրա: Նույնկերպ, յուրաքանչյուր պետություն պետք է ընտրի՝ հարցը լուծել ավտորիտար, կենտրոնաձիգ կառավարման միջոցով՝ ուժեղացնելով մեկ բռնապետի, թե  ժողովրդավարական  հակակշիռների և փոխզսպումների համակարգով՝ ուժեղացնելով քաղաքացիներին», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։

Ե՞րբ է նախամարդը առաջին անգամ ոտք դրել Հայաստանում

Հողի տակ ու ավելի խորը` մինչև 50 մետր։ Հնագետները փորում, պեղում ու այդ ոսկորների օգնությամբ կարդում են միջնադարի պատմությունը։

Ինչո՞ւ են համաշխարհային առաջնորդները մարդկության ապագան քննարկում Յուվալ Նոյ Հարարիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Արգենտինայի նախագահ Մաուրիցիո Մակրի, Գերմանիայի նախագահ  Ֆրենկ-Ուոլթեր Շտայնմայեր, Շանհայի քաղաքապետ Յինգ Յոնգ, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրց, Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգ։ Նրանք համաշխարհային առաջնորդներ են, որնք աշխարհի ապագահն քննարկել են Յուվալ Նոյ Հարարիի հետ։

Մեծ անկում | The Great Degeneration

Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։

Հայ լեգեոնականները | The Armenian Legionnaires

«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը:

Ինչո՞վ է յուրահատուկ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը

Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը լույս տեսավ 2011-ին, եբրայերենով։ Պրոֆեսորն այն գրել էր իր ուսանողների համար, որպես համաշխարհային պատմության դասագիրք: 3 տարի անց անգլերեն թարգմանվելուց հետո «Sapiens»-ը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Ամենից առաջ հենց այն պատճառով, որ այս գիրքը պարզապես պատմական փաստերի թվարկում չէ։ Հանրամատչելի ոճով Հարարին նախամարդուն համեմատում է ժամանակակից մարդու հետ և գտնում մարդաբանական սովորույթների, բնավորության ու գործողությունների արմատները։