Տեսանյութեր

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք: Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:

«Ես Զլատանն եմ»․ անսովոր պատմություն՝ խելահեղ տղայի մասին

Զլատան Իբրահիմովիչն իր ինքնակենսագրականը գրել է շվեդ հայտնի գրող, լրագրող Դավիդ Լագերկրանցի հետ։ Լագերկրանցն առավել հայտնի է «Միլենիում» դետեկտիվ վիպաշարով։ Զլատանի հետ աշխատելու և գրքի նախնական բովանդակությունը ստեղծելու համար, Լագերկրանցը 4 ամիս ապրել է Միլանում։

Ես Զլատանն եմ | I am Zlatan

Նա իրեն չի համեմատում մարդկանց հետ։ Իրեն համարում է՝ ֆուտբոլի առյուծը․ «Եթե դուք կարծում եք բավարարվելու եմ, եթե կարծում եք՝ շուտով կավարտեմ կարիերաս, դուք ինձ չեք ճանաչում, որովհետև Ես Զլատանն եմ»:

#ՄիՍպանիրՎաղվաԳիրքը. գրքահենությունը թերզարգացած հասարակությունների հիվադանությունն է

Գրքահենությունը հարվածում է ոչ միայն հրատարակչական բիզնեսին, այլև գլոբալ աշխարհում Հայաստանի վարկին:

Ովքե՞ր են երգել Ազնավուրի հետ. դուետներ, որ միշտ կհիշվեն

Առաջին իսկ մի քանի նոտան հնչելուն պես «Հավերժ սերը» Ազնավուր-Մաթյո լեգենդար դուետի կատարմամբ արդեն 39 տարի տակնուվրա է անում ունկնդրի սիրտն ու հոգին...

Ազնավուրն ու իր կյանքի իրական սերը․ ո՞ւմ հետ ապրեց կես դար

Սրանք Ազնավուրի ու իր կյանքի իրական սիրո՝ Ուլլա Տորսելի 2-րդ հարսանիքի կադրերն են՝ 1968-ին Փարիզում: