Տեսանյութեր

A TV

Newmag-ը հրատարակել է «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը

Գրքում բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է նա ստիպված եղել անցնել: Սպորտային բեսթսելլերը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:

Արմենիա Թի Վի:

Ռոնալդու. կատարելության տենչով». սպորտային նոր բեսթսելլերի հայերեն վերնագիրն է: Նյումեգ ընկերությունը հրատարակել է իտալացի լրագրող Լուկա Կայոլիի գրքի հայերեն տարբերակը: Հեղինակը պիկանտ մանրամասներով պատմում է Ռոնալդուի անձնական կյանքի և կարիերայի մասին: Ինչպե՞ս առաջին անգամ ինքնաթիռ նստեց և ուր էր մեկնում: Կարիերայի լավագույն հանդիպումները, անձնական կյանքը, երեխաների ծնունդն ու սկանդալային պատմությունները ֆուտբոլիստների և մարզիչների հետ: Գիրքն արդեն վաճառքում է:

Ա Թի Վի:

Օպերա սյութի հյուրանոցում տեղի է ունեցել newmag ընկերության հրատարակած գրքի շնորհանդեսը: Ռոնալդու. Կատարելությնա տենչով սպորտային բեսթսելլերը պատմում է Կրիշտիանու Ռոնալդուի անձական կյանքի և կարիերայի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Արմենիա Թի Վի, ժամը լրատվական ծառայություն:

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հայերեն թարգմանությունը մի քանի օր առաջ է վաճառքի հանվել գրախանութներում, բայց հասցրել է դառնալ ամենավաճառվածներից ու ընթերցվածներից մեկը: «Թքած ունենալու նուրբ արվեստը»  գիրքը թարգմանվել է Newmag ընկերության գրահրատարակչական նախաձեռնության կողմից:

Ա Թի Վի, Այսօր լրատվական ծառայություն

Օպերա Սյուիթ հյուրանոցում տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի շնորհանդեսը: Ներկաներին ներկայացվեց նաև երկու նոր նախագիծ: Այսուհետև newmag-ի հրատարակած գրքերը կարելի է պատվիրել books.newmag.am կայքից, լավագույն բեսթեսելլերներին էլ կարելի է ծանոթանալ bestseller.am կայքում:

Հանրային հեռուստաընկերություն, Օրակարգ լրատվական ծառայություն

Newmag-ի թիմը սովորեցնում է թքած ունենալու նուրբ արվեստը: Իրականում սա գրքի վերնագիրն է, որը դարձել է սոցցանցերում ամենաքննարկվող թեման: Մինչև շնորհանդեսը, արդեն մի քանի 500-ից ավելի օրինակ է վաճառվել: Ինչ է տալիս ամերիկացի բլոգերի մտքերի ժողովածուն, պատմել են այն հայաֆիկացնողները: