Տեսանյութեր

Armenia TV

Ազնավուր-95․ Newmag-ը «Կյանքից կառչած» ինքնակենսագրականը թարգմանել է հայերեն

Արձակի խոսքով կերտված և չափածոյով համեմված դեգերումները նրան կրկին տանում են այն մտերմիկ միջավայրը, որում ձևավորվել է արտիստը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

A TV

Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքի հայերեն թարգմանությունը

Գիրքը ֆրանսերենից թարգմանել են Արտակ Հերիքյանը և Ժակլին Մինասյանը: Խմբագրել է Համլետ Գասպարյանը: Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքին կցվել են նաև Արտակ Հերիքյանի 5 հարցազրույցները Ազնավուրի հետ, որոնք լրացնում են մեծ արտիստի կերպարը։

5-րդ ալիք

Կյանքից կառչած Ազնավուրի մտքերը հայերեն են

«Կյանքից կառչած» գիրքը Շառլ Ազնավուրի գրած վերջին՝ 9-րդ գիրքն է: Սա թեթև կյանքի մասին չէ թեև Ազնավուրն ասում է՝ թո՛ղ, որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթևություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:

5-րդ ալիք

Թալեաթ Փաշայի՝ սպանության հրամանները՝ հայերեն

Գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայում հասկացան, թե որքան վտանգավոր կարող են լինել այս հեռագրերը: Գործի դրեցին դիվանագիտական ու գիտական բոլոր լծակները՝ դրանց իսկությունը կասկածի տակ առնելու համար և հաջողության հասան: Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:

Armenia TV

Նյումեգը հրատարակել է Աքչամի «Սպանության հրամաններ.Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը»

newmag հրատարակչական ընկերությունը ներկայացնում է «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը: Այն թուրք պատմաբան Թաներ Աքչամի վերջին աշխատանքն է՝ ցեղասպանագիտական գրականության կարևորագույն համալրումը: Սա գիրք է, որը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նոր փուլ է բացում՝ տասնյակ թուրք դիվանագետների և գիտնականների կեղծածար ջանքերը հավասարեցնելով զրոյի:

Kentron TV

Հայերին սպանելու հրամանները եղել են Թալեաթ փաշայի հեռագրերում. Աքչամն ապացուցում է

Ցեղասպանագիտական ամենահեղիանակավոր միջազգային կենտրոններում այս գիրքը ներկայացնելով՝  հեղինակը նախ ընդգծում է` թուրքական ժխտողականությունը սկսվել է Ցեղասպանության հետ միաժամանակ: newmag-ը հրատարակել է «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը: