Տեսանյութեր

1in.am

Ինչ է Պոպուլիզմը. Newmag-ը ներկայացրեց նոր գիրք

Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։

A1plus.am

«Ի՞նչ է պոպուլիզմը»․ կայացավ գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Տեղի ունեցավ «Նյումագ» (Newmag) ընկերության կողմից հրատարակված՝ ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» քաղաքագիտական բեսթսելլերի հայալեզու գրքի շնորհանդեսը։

Amerikayidzayn.com

Պոպուլիզմը վտանգավոր է ժողովրդավարության համար, պնդում է «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի հեղինակ ամերիկացի քաղաքագետը

«Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի հեղինակ, քաղաքագետ Յան-Վերներ Մյուլլերը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում անդրադարձել է իր գրքին, պոպուլիզմ երևույթին, դրա պատմությանն ու ներկային: Օրերս այս գիրքը հրատարակվել է Հայաստանում

Armnews

«Ինչ է պոպուլիզմը». «Նյումեգ»-ը ներկայացրել է քաղաքագիտական բեսթսելլերի հայերեն թարգմանությունը

ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի այս գիրքը վերջին 2 տարիների քաղաքական ու քաղաքագիտական կարևորագույն հետազոտություն է, Նյու Յորք թայմսի քաղաքագիտական բեսթելլեր և ամենաշատ հիշատակվող և մեջբերվող գիրք:

Tert.am

«Ի՞նչ է պոպուլիզմը». Յան-Վերներ Մյուլլերի քաղաքական բեսթսելլերը՝ արդեն հայերեն (տեսանյութ)

ԱՄՆ Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» գիրքը` Նյու Յորք Թայմսի քաղաքական բեսթսելլերը, «Նյումեգ» հրատարակչությունը թարգմանել է հայերեն: Գիրքը պատասխանում է ինչ է պոպուլիզմը և ովքե՞ր են պոպուլիստները հարցերին: Գիրքը մեկտեղում է պատմագիտական անգնահատելի նյութ՝ ընթերցողին տալով վերջին 100 տարում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում քաղաքական զարգացումների ընդգրկուն պատկերացում:

Երկիր Մեդիա

«Նյումեգ»-ը հրատարակել է «Ինչ է պոպուլիզմը» գիրքը

Այս գրքի թարգմանության համար newmag-ը մեկտեղել է լավագույն մասնագետներին՝ պարզ, հասկանալի և ժամանակակից քաղաքական գրականություն ստեղծելու համար։ Գիրքը մեկտեղում է պատմագիտական անգնահատելի նյութ՝ ընթերցողին տալով վերջին 100 տարում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում քաղաքական զարգացումների ընդգրկուն պատկերացում: