6 հետաքրքիր փաստ կենդանակերպի նշանների մասին

6 հետաքրքիր փաստ կենդանակերպի նշանների մասին

Ինքնասպան խոյեր, հանցագործ առյուծներ, խաղաղասեր աղեղնավորներ, հոգեկան հիվնադ ձկներ. գիտնականներն ուսումսասիրել են տարբեր կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց վարքն ու, ահա, թե ինչ է պարզվել:

Շատ մարդիկ հավատում են, որ «աստղերը», որոնց տակ ծնվել են, ունակ են ազդելու իրենց կյանքի, բնավորության և սովորությունների վրա։ Ամեն առավոտ միլիոնավոր մարդիկ իրենց կյանքը պլանավորում են ըստ այդ օրվա կենդանակերպի նշանի մասին գուշակությամբ։ Այն  շատ տարօրինակ է, չէ՞ որ մենք ապրում ենք 21-րդ դարում և արդեն ժամանակն է դադարել նման բաներին հավատալը։ Հավատալ, որ քո բնավորությունը կամ նախասիրությունները կախված ենթե որ օրն ես ծնվել։

Բայց վիճակագրությունը ցույց է տալիսշատ դեպքերի և փաստերի համընկնում, և նույնիսկ թերահավատները սկսում են հավատել աստղաբանության այս անհեթեթությանը։ Օրինակ, հետազոտությունները ցույց են տվել, որ.

1․ Իքնասպանության դեպքերը ավելի շատ հանդիպում են Խոյերի և Ցուլերի մոտ

Լոնդոնի հասարակական հետազոտությունների կենտրոններից մեկում գիտնականները բացահայտել են, որ ինքնասպանության փորձի դիմածների մեծ մասը ծնվել են ապրիլ և մայիս ամիսներին։ Նման վիճակագրության շնորհիվ գիտնականները բացահայտել են, որ կենդանակերպի այս երկու նշանները գտնվում են ռիսկայնության խմբի մեջ, և ինքնասպանություն գործելու հավանականությունը 17 տոկոսից բարձր է։ «Գարնանային» ինքնասպանների 14 տոկոսը ավելի շատ կանայնք են, քան տղամարդիկ։

2․ Ամենաբարիները Աղեղնավորները, Ջրհոսները և Այծեղջյուրներն են

Բացահայտման հեղինակները  Տոկիոյի գիտնականներն են։ Նրանք պարզել են, որ ամենախաղասեր և ոչ կոնֆլիկտային մարդիկ ծնվում են ձմռանը։

3․ Երկվորյակները, Խեցգետինները և Առյուծները ամենազգուշավորներն են

Դուք ճանաչու՞մ եք կենդակերպի այս նշանների տակ ծնվածներից որևէ մեկին։ Եթե այո, ապա հետևեք նրանց։ Շատ հնարավոր է, որ դուք կտեսնեք, թե ինչպես են այս երեքը զգուշանում այնտեղ, որտեղ պետք  է և պետք չէ։ Կա նաև մեկ այլ օրինաչափություն․ կենդակերպի այս նշանների տակ ծնվածները առավոտյան ժամերին հաճախ քնկոտ են լինում։

4․ Առյուծները ավելի հաճախ են հանցագործություն կատարում

Կարծես կենդանիների արքաները արկածների սիրահար են։ Շատ հաճախ նրանք իրենց պահում են թաղային հեղինակության մակարդակի հանցագործի պես, որի համար ամենավտանգավոր հանցանքը մութ անկյունում հեռախոսի գողությունն է։ Հանցագործ աշխարհի քրեական շատ հեղինակություններ և հանճարներ ծնվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում։

5. Ջրհոսները, կույսերը և կշեռքները առյուծների հակապատկերն են

Արդեն ասացինք, որ Ջրհոսները դասվում են համեստների շարքին։ Կարելի է ասել, որ կենդանակերպի այս երեք նշանները պատկանում են հասարակության անվտանգ և անվնաս խմբին։ Սա պարզել են Ֆլորիդայի Սոցիոլոգիա համալսարանի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են հանցագործության 100 դեպք, և միայն 14 տոկոսն են կազմել կենդանակերպի այս երեք նշանները։

6․ Հոգեկան հիվանդների մեծ մասը ձկներն են

Ծնվելով ձմռան վերջին և գարնան սկզբին նրանք ունեն անկայուն խառնվածք, որը բարձրացնում է պահի ազդեցության տակ հանցագործություն կատարելու հնարավորությունը։ Նրանց միմիայն զիջում են Խոյերը։ Ձկների շրջանում բարձր տոկոս են կազմում այն մարդկիկ, որոնք հանցանք են կատարել հոգեկան շեղումների պատճառով։ Այնպես որ, չար մի եղեք, քանի դեռ հանգիստ չեք բարկացնում ձեզ ծանոթ ձկներին, եթե, իհարկե, չեք ցանկանում մի հրաշալի օր իմանալ, թե որքան ցավոտ կարող է լինել գլխին կացնով հարված ստանալը։

Գրել կարծիք