[InterPress] Հունաստանում բողոքի ցույցեր են․ Մակեդոնիայի անվանափոխության հարցը մնում է չլուծված

[InterPress] Հունաստանում բողոքի ցույցեր են․ Մակեդոնիայի անվանափոխության հարցը մնում է չլուծված

Հունաստանի խորհրդարանը պետք է որոշում կայացնի «Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիան» «Հյուսիսային Մակեդոնիա» անվանափոխելու օրինագծի շուրջ:

Տասնյակ հազարավոր մարդիկ հեղեղել էին Աթենքի փողոցները հարևան Մակեդոնիայի հետ կնքած գործարքի դեմ իրենց անհամաձայնությունը հայտնելու համար: Հունաստանի խորհրդարանն այս շաբաթ պետք է քվեարկի գործարքը վավերացնելու կամ չեղարկելու օգտին:

Հազարավոր ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Հույները բողոքում են Հունաստանի ու Մակեդոնիայի կառավարությունների միջև կնքած գործարքի դեմ: Հիմա Մակեդոնիան պաշտոնապես կոչվում է Մակեդոնիայի Նախկին Հարավսլավաան Հանրապետություն:


Մակեդոնիան փոխում է երկրի անունը, բայց հույները կրկին դժգոհ են


«Այս գործարքի հետ չենք համակերպվելու, չենք կարող հենց այդպես հանձնել մեր Մակեդոնիան, մեր պատմությունը»,-ասում է ցուցարարներից մեկը՝ Ամալիա Սայրամին, 65-ամյա թոշակառուն և կապտա-սպիտակ հունական դրոշը ծածանելով՝ հավելում, – «Մակեդոնիան հունական է»:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցները քարեր, ներկ և ծխառումբեր են նետել իրավապահների ուղղությամբ: Որոշ ցուցարարներ դրոշներով փաթաթված նաև փայտերով էին հարձակվում ոստիկանների վրա:

Շարունակությունը՝  interpress.am–ում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք