Մակեդոնիան փոխում է երկրի անունը, բայց հույները կրկին դժգոհ են
Երկրի անվանափոխման խնդիրը առաջացել է 1991 թվականին, երբ նախկին Հարավսլավիայի մասը համարվող երկրներից մեկը հռչակեց իր անկախությունը: Հույները հրաժարվեցին ճանաչել իրենց նոր հարևան երկրի անունը՝ պահանջելով, որ միջազգային հանրությունը այն անվանի Նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետություն: Մինչդեռ սահմանադրությամբ այս երկիրն իրեն միշտ անվանել է Մակեդոնիա:
Մինչդեռ սահմանադրությամբ այս երկիրն իրեն միշտ անվանել է Մակեդոնիա:
Պատճառը միայն այն չէ, որ հույն Ալեքսանդր Մակեդոնացու անունը կրող երկրի բնակչությունը հունական չէ: Հույները մտավախություն ունեն, որ աշխարհում հունական Մակեդոնիան՝ երկրի ամբողջ հյուսիսը, կշփոթեն ոչ հունական պետության հետ:
Այս պահին աշխարհի 142 երկիր ճանաչում է այդ երկիրը որպես Մակեդոնիա, մյուսները՝ որպես Նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետություն: Մակեդոնիան եվրաատլանտյան ինտեգրման քաղաքականություն է վարում, հետևաբար դատապարտված է համաձայնության գալ ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ: Բայց մակեդոնացի ազգայնականները հավակնություններ ունեն Հունաստանի Մակեդոնիայի տարածքների նկատմամբ, ինչին ի պատասխան Աթենքը արգելակում է անկախ Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին ու ՆՏԱՕ-ին:
Կարդացեք նաև.
- [Բացատրագիր] Ի՞նչ է ուզում Թրամփը Իրանից
- [Կարծիք]․ ինչո՞ւ Կրեմլին չի հուզում արևմտյան երկրներից ռուս դիվանագետների վտարումը
- Հարցատանջանք․ ԿՀՎ 1-ին շեֆուհու տարակուսելի անցյալը
Մակեդոնիայի կառավարությունը հավանական է համարում, որ երկիրն ի վերջո կկոչվի Իլինդենյան Մակեդոնիա, քանի որ դրանով այն կտարբերվի Հունաստանի հյուսիսից: Բայց փոխզիջումային այս տարբերակը դուր չի գալիս հունական խորհրդարանին:
Բայց փոխզիջումային այս տարբերակը դուր չի գալիս հունական խորհրդարանին:
Խոշոր կուսակցությունները հայտարարել են, որ Իլինդեն անվան հետ կապված են պատմական կարևոր իրադարձություններ, և այդ անվանումը միայն ի ցույց է դնում Մակեդոնիայի տարածքային հավակնությունները Հունաստանի նկատմամբ:
Փորձագետները, սակայն, լավատես են և հույս են հայտնում, որ 27 տարվա պատմական այս վեճը կհանգուցալուծվի մինչև հունիսի 28-ը, երբ կկայանա ԵՄ գագաթաժողովը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)