BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Օլիվեր Սթոունի «Զրուցելով Պուտին հետ»

Տեղի ունեցավ Օլիվեր Սթոունի «Զրուցելով Պուտին հետ» գրքի հայերեն հրատարակության հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag-ը թարգմանել ու հրատարակել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր, բազմաթիվ կինոմրցանակների և երեք «Օսկարի» դափնեկիր Օլիվեր Սթոունի «Զրուցելով Պուտինի հետ» գիրքը: Հեղինակը գիրքը գրել է Պուտինի հետ 2015-2017 թթ. անցկացրած հարցազրուցներ

Ըստ «Զրուցելով Պուտինի հետ» գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանի, շատ կարևոր է  հասկանալ, թե ինչպիսի մարդ է Պուտինը, ինչպիսի քաղաքական գործիչ,  ինչպես է կայացնում որոշումները, որոնց հետ հաճախ մենք համաձայն չենք, դգժոհ ենք,  չնայած որ նա բոլորովին այլ երկրի ղեկավար է. «Ամեն դեպքում Ռուսատանը կարևոր երկիր է մեզ համար, և մեզ պետք է իմանալ, թե ով է այս մարդը: Գիրք Ռուսաստանի գովեստի մասին չէ, գրքի ամբողջ նպատակը եղել է Պուտինին բացահայտելը»։

Գրքում Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի արմատները, աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական տեսակետը, պատմում իր մանկության՝ երբեք չհրապարակված մանրամասները: Դավիթ Սարգսյանի համոզմամբ, Պուտինն ունի անձնական տրավմաներ, որոնք լուրջ ազդեցություն ունեն իր կայցրած որոշումների վրա:

Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ, սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխարհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում և ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի: Քաղաքակրթական և մշակութային կենտորնի գիտաշխատող, Ռուսաստանի հարցերով փորձագետ Նարեկ Սուքիասյանը համոզմամբ, Սթոունի հարցազրույցներն ավելի շատ  նկարագրողական են, քան  վերլուծական.  

  

«Սթոունը ոչ էլ ունեցել է այդ նպատակը: Բազմաթիվ հարցազրույցներում պարզաբանել է, որ այդ գրքով չի ցանկացել ամբողջական պատկեր փոխանցել, այլ ընդամենը տեղեկացնել: Նրան քննադատում են Պուտինի հանդեպ համակրանք ունենալու համար, ու նաև հարցազրույցները խիստ չվարելու մեջ, հարցերի մինչև ամենախորքը չգնալու համար, իր արձագանքը, իր պատասխանը սրան. «Այո՛, ես կարող էի այդ խրոխտ հարցերը տալ, բայց դրանով ես կվտանգեի  այդ 20 ժամանոց հարցազրույց անելու հնարավորությունը»:    

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանի խոսքով, Օլիվեր Սթոունի դեպքում պետք է հաշվի առնել, որ ամերիկացի է, մեծացել է սառը պատերազմի պրոպագանդայի տակ և նրա ցանկությունը եղել է միակը՝ հասկանալ ու բացահայտել իրականությունը. «Սթոունի ու Պուտինի հարցազրույցի «изюминка»-ն կայանում է նրանում, որ երկուսն էլ տարբեր բևեռներից են, ու ամեն դեպքում բոլորը սպասում են, որ ինչ-որ պահի կհասնեն կոնֆլիկտային զոնայի, բայց Սթոունը միշտ հետ է քաշվում, որ կոնֆլիկտի չհասնի»։

«Զրուցելով Պուտինի հետ» գրքի գլխավոր հովանավորը Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն է։ Այն արդեն վաճառվում է բոլոր գրախանոթներում։

Կարդացեք նաև

 

Տարածել