Օլիվեր Սթոուն

Զրուցելով Պուտինի հետ

5800 ֏

Նկարագրություն

Օլիվեր Սթոունը այս գիրքը գրել է Պուտինի հետ 2015-2017 թթ. անցկացրած հարցազրույցների հիման վրա, որոնք ցուցադրվել են ամերիկյան հեռուստատեսությամբ։ Գրքում Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի արմատները,
աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական տեսակետը, պատմում իր մանկության՝ երբեք չհրապարակված մանրամասները։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ։ Սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխարհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում եւ ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի։

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը The Putin Interviews

Կատեգորիան Գիտահանրամատչելի

ISBN 978-9939-884-73-8

Հրատարակության տարին 2023

Էջերի քանակը 348

Չափսը 16x24, կոշտ կազմ

Թարգմանիչ Դավիթ Սարգսյան

Հեղինակներ

Օլիվեր Սթոուն

Օլիվեր Սթոուն (ծնվ. 1946թ.) ամերիկացի աշխարհահռչակ, օսկարակիր կինոռեժիսոր, վավերագիր։ Հայտնի է ինչպես գեղարվեստական, այնպես էլ ԱՄՆ արտաքին քաղաքականությանն առնչվող վավերագրական ֆիլմերով։ Արժանացել է երեք Օսկարի, նկարահանել է երեք ֆիլմ Վիետնամի պատերազմի, երեք ֆիլմ Ֆիդել Կաստրոյի մասին։ Նրա ամենահայտնի վավերագրությունն ԱՄՆ պատմության անհայտ էջերին մասին հեռուստասերիալն է։ Սթոունը պատերազմների մասնակից է, ԱՄՆ բանակում ծառայության ընթացքում արժանացել է 8 շքանշանի։

Գրքի թրեյլեր

Տես նաև