BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Կարծիքներ Զրուցելով Պուտինի հետ

Խնդիրը շատ իշխանություն ունենալը չէ։ Խնդիրն ունեցածդ իշխանությունը ճիշտ օգտագործելն է։

Խնդիրը շատ իշխանություն ունենալը չէ։ Խնդիրն ունեցածդ իշխանությունը ճիշտ օգտագործելն է։

Sona Minasyan

Խնդիրը շատ իշխանություն ունենալը չէ։ Խնդիրն ունեցածդ իշխանությունը ճիշտ օգտագործելն է։ Երբեմն պետք է զիջել, բայց միայն այն դեպքում, եթե դա հաղթանակի ճանապարհն է։ ՆԱՏՕ-ում միայն երկու կարծիք կա՝ ամերիկյան ու սխալ։ Ոմանք սիրում և վստահում են նրան անվերապահորեն, մյուսներն ատում են նրան և մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ: Նրան միաժամանակ և՛ աստվածացնում են, և՛ հրեշացնում։ Նա Ցար է և միևնույն ժամանակ հասարակ մահկանացու։ Սեփական անձի նկատմամբ այսպիսի երկբևեռ վերաբերմունք առաջացնող անձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է։ Նա ռուսական հասարակ աշխատավորական ընտանիքից սերող անձնավորություն է ու գրեթե երկու տասնամյակ հանդիսանում է աշխարհաքաղաքական շախմատային խաղատախտակի կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Գերտերությունների ղեկավարները հաշվի են նստում նրա կարծիքի հետ, չնայած որ Պուտինի նախագահան կարիերայի սկզբում նրա մասին արտահայտվում էին Who is Mr. Putin?(Ով է պարոն Պուտինը) բառերով։ Նրա ընկերությունն են փնտրում բազմաթիվ օլիգարխներ, նրա հովանավորչությանն են ցանկանում արժանանալ անվանի մարդիկ, իսկ նրա պաշտպանության տակ են գտնվում տարբեր կրոնների և համոզմունքների տեր ազգեր և անհատներ։ Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի մրցանակակիր Օլիվեր Սթոունի "Զրուցելով Պուտինի հետ" գիրքը կտրականապես տարբերվում է մինչ այս Պուտինի մասին գրված գրքերից։ Նախ և առաջ այն փաստը, որ գիրքը գրվել է Օլիվեր Սթոունի 2015-2017թթ․ Պուտինի հետ անցկացրած հարցազրույցների հիման վրա, արդեն իսկ տվյալ գիրքը դարձնում է յուրահատուկ։ Չորս սերիանանոց համանուն հաղորդումը կարելի է համարել գրքի աուդիո տարբերակ, որի ձայնային կրկնօրինակումը կատարում են հարցազրուցավար Օլիվեր Սթոունը և նախագահ Պուտինը։ Գիրքը մոտ 2 տարի տևած հարցազրույցների ընդլայնված, մանրամասն և ամբողջական տարբերակն է։ Կարճատև հանդիպումներ, որոնց ընթացքում անվանի ռեժիսորը իր սուր հարցադրումներով Պուտինից քամում է հնարավոր ամբողջ ինֆորմացիան ՝ նախագահ Պուտինին հանրությանը ներկայացնելով բոլորովին այլ, ոչ տրադիցիոն տեսանկյունից։ Բնականաբար, հարցազրույցի հիմնական թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն են, օրեցօր հասունացող ուկրաինական ճգնաժամը, սիրիական պատերազմը։ Եվ երբեմն խոսակցությունը շեղվում է դեպի նախագահի անձնական կյանք, առօրյա, ընտանիք։ Նմանատիպ հարցերում նախագահը ժլատ է իր արտահայտություններում, կարճ, սեղմ, խուսափողական պատասխաններ է տալիս։ Գրքի զարմանալի բացահայտումներից մեկը Օլիվեր Սթոունի բացահայտ քննադատական վերաբերմունքն էր սեփական երկրի, ղեկավարության, ԱՄՆ վարած արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։ Գրքում կարելի հանդիպել բազմաթիվ կրկնվող մտքերի, հարցերի, գաղափարների, որը կարելի է վերագրել հարցազրույցի ոճաբանությանը։ Հարցազրուցավարը գերպատրաստված է և գերինֆորմացված, թեպետ Վլադիմիր Պուտինի պես հզոր քաղաքական գործչի հետ, ով ունի փայլուն հիշողություն և սուր միտք, այլ կերպ հնարավոր չէ։ Գրքում շատ են անդրադարձները նախագահ Պուտինի 2007թ․ Մյունխենյան կոնֆերանսի կես ժամանոց հանրահայտ ելույթին։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար է նախքան գիրքը սկսելը, դիտել նախագահի հզոր ելույթը՝ գրքում արտահայտված մտքերն ու գաղափարները ճիշտ և տեղին ընկալելու համար։

Տարածել

Զրուցելով Պուտինի հետ
Զրուցելով Պուտինի հետ

Օլիվեր Սթոուն

3400 ֏

Նկարագրություն

Օլիվեր Սթոունը այս գիրքը գրել է Պուտինի հետ 2015-2017 թթ. անցկացրած հարցազրույցների հիման վրա, որոնք ցուցադրվել են ամերիկյան հեռուստատեսությամբ։ Գրքում Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի արմատները,
աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական տեսակետը, պատմում իր մանկության՝ երբեք չհրապարակված մանրամասները։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ։ Սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխարհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում եւ ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի։

Այլ կարծիքներ