Փոքրամարմին հսկան 40 տարեկանում 1000 երգի հեղինակ էր

Փոքրամարմին հսկան 40 տարեկանում 1000 երգի հեղինակ էր

Մեծ շանսոնյեն 9 տարեկանում երգում էր սրճարանում. այդ ժամանակ նա տան միակ աշխատողն էր: Տասնամյակներ անց Հոլիվուդի Փառքի արահետում բացվում է Շառլ Ազնավուրի անունով աստղը:

  • Ազնավուրի իրական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան էր: 1992 թվականին նրա ծնողները Հայաստանից արտագաղթել են Ֆրանսիա, որտեղ էլ 2 տարի անց ծնվել է ապագա շանսոնյեն: Հետագայում նա փոխել է իր անունը` Շառլ:

  • Շառլն առաջին անգամ հանդես եկավ ընդամենը 3 տարեկանում: Նա հաճախում էր դերասանական դասերի, բայց որոշ ժամանակ անց թողնում է դրանք, հետևելու իր տարերքին: Սկզբնական շրջանում Ազնավուրին դժվարություններ էին սպասում, բայց նա ծնվել էր մեծ շանսոնյե դառնալու համար:

  • 9 տարեկանից Ազնավուրը երգում էր սրճարանում: Երբ Գերմանիան օկուպացնում է Փարիզը, հայրը կամավորական ջոկատի շարքերում կռվում էր առաջնագծում: Այդ ժամանակ Շառլն ընտանիքի միակ աշխատողն էր:

  • Էդիթ Պիաֆը Շառլի և Պիեռ Ռոշեի դուետից հետո 1946 թվականին իր հետ տարել է համերգային շրջագայության: Դրանից հետո էլ սկսվում է շանսոնյեի պրոֆեսիոնալ կարիերան:


Կարդացեք նաև.


  • 1950 թվականին կայացած երգիչ դառնալուց հետո Շառը փոխում է «յան»-ով վերջացով Ազնավուրյան ազգանունը:

  • 40 տարեկանում երգիչն արդեն 1000 երգ ուներ:

  • 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Շառլը ստեղծումը «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը, որը գործում է մինչև այսօր:

  • 1977 թվականից Ազնավուրն ապրում էր Շվեյցարիայում` լճի ափին գտնվող առանձնատանը: Այնտեղի հարկերն ամենացածրն էին։

«Այլևս չեմ երգելու հարկայինի համար»,-ասել է Շառլը, իսկ հետո տվել հարկերի ավելի քան 70%-ը։

  • 2017 թվականին Հոլիվուդի Փառքի արահետում բացվում է Շառլ Ազնավուրի աստղը, որը 2618-րդն էր աստղերից:

  • Ազնավուրն ամուսնանում է 3 անգամ և ունենում 6 երեխաներ: Իր վերջին կնոջ` Ուլլայի հետ նրանք ապրել են 47 տարի:

  • Մեծ շանսոնյեն մահացավ 94 տարեկանում` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:

Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

newmag-ը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի վերջին՝ «Կյանքից կառչած» գիրքը:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


Գրել կարծիք