Ամեն ինչ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսի մասին

Ամեն ինչ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսի մասին

Լեգենդար հայի ծննդյան 95-ամյակին newmag հրատարակչությունը հրատարակել է նրա վերջին՝ «Կյանքից կառչած» ինքնակենսագրական գիրքը:

Կյանքից կառչած գրքի թարգմանիչն Արտակ Հերիքյանն է: Շառլի ընթերցողները գրքում կգտնեն ոչ մաիյն նրա հուշերը, երկխոսությունն ընթերցողի հետ, այլ նաեւ չափածո գործերը:  Հենց այստեղ էր, որ թարգմանիչը պետք է նաև ստեղծագործեր:

 «Երբեմն օրեր էին պահանջվում ճիշտ բառը գտնելու, հանգը հղկելու համար», – ասում է գրքի թարգմանիչ Արտակ Հերիքյանը:

Ազնավուրյան մտքերից բացի, գրքի վերջում, հատուկ հայ ընթերցողի համար newmag-ն ու գրքի թարգմանիչն անակնկալ են պատրաստել: 2005-ից 15 թվականներին Շառլ Ազնավուրի հետ Արտակ Հերիքյանի զրույցները նույնպես տեղ են գտել գրքում:

 «Մտածում էի ամեն ինչ գրքում կա, Ազնավուրի մասին ամեն ինչ հայտնի է, բայց երբ ավարտեցի թարգմանությունը, հասկացա՝ կլրացնեն», – ասում է գրքի թարգմանիչ Արտակ Հերիքյանը:

Ես գրող չեմ, երգերի հեղինակ եմ՝ կրկնում էր գրքերի հեղինակ Շառլ Ազնավուրը: Չէր երազում մեծ գրող դառնալ, բայց  հպարտանում էր իր անթերի ու լավ ֆրանսերենով: Դա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր՝ հայ միգրանտի որդու համար:

Տարիներ առաջ Շառլին թարգմանած, հիմա էլ «Կյանքից կառչած» գիրքը խմբագրած Համլետ Գասպարյանը խոստովանում է. հեշտ բան չէր, բայց տարիներ առաջ, երբ ինքն էր թարգմանում մեծ հային, աշխատել է Շառլ Ազնավուրի հետ:  Ծանոթ է արվեստագետի գրչին:

 «Յուրահատուկ ոճ է, քանի որ Շառլը բծախնդիր էր լեզվի հարցում: Բնատուր շնորք ուներ բառախաղեր անելու», – ասում է գրքի խմբագիր Համլետ Գասպարյանը:

Ամանահայտնի հայն ու ամենաճանաչված ֆրանսիացին՝ այսպես է Ազնավուրին նկարագրում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

«Ազնավուրը 20-րդ ու 21-րդ դարի ամենամեծ ֆրանսիացին է: Նա մեր հպարտությունն է, հայ փախստականի զավակը դարձավ ֆրանսիայի հպարտությունն ու խորհրդանիշը», – ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Կյանքից կառչած գրքի առաջաբանի հեղինակը նույնպես ֆրանսահայ կատարող է՝ Ռոզի Արմենը: Երգչուհին խոստովանում է, որ իրենց կենսագրությունները շատ նման են: Մտերիմ չեն եղել, բայց ինքը միշտ սիրել ու պաշտել է Շառլին:

«Շառլն, ինչպես ես, էմիգրանտի երեխա ենք: Ես փոքրիկ աղջիկ էի, ուզում էի միայն իրեն լսել: Խորունկ են երգերը», – ասում է երգչուհի, գրքի նախաբանի հեղինակ Ռոզի Արմենը:

Գրքի հրատարակության համար newmag հրատարակչությանն աջակցել են Հայ ֆրանսիական Ակբա Յրեդիտ Ագրիկոլ բանկը, Երևանի կոնյակի գործարանը: Գործարանի նոր, վերակառուցված թանգարանում էլ ընթերցողն առաջին անգամ ծանոթանում է Շառլ Ազնավուրի հայերեն գրքին:


Կարդացեք նաև.


«Եթե խոսում ենք արժեքների մասին, իհարկե, և Ազնավուրը, և լեգենդների գործակցությունը, Արարատ թանգարանումբ գրքի շնորհանդեսը բավականին հետաքրքիր է դառնում», – ասում է Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը:

Newmag-ի մյուս գործընկերը Դիջիթեյն ընկերությունն է: Ընկերության համար պատվի գործ է հայալեզու գրականության ստեղծմանն օգնելն ու Շառլ Ազնավուրի վերջին գրքի հրատարակությանն աջակցելը  :

«Ազնավուրի մասին խոսելն ավելորդ է, բոլորս գիտենք, թե նա ինչ տեղ է զբաղեցնում մեր բոլորի սրտերում: Հայերեն թարգմանված գրքերի շարքին ավելացնում ենք ևս մեկ հիանալի գիրք», – ասում է Դիջիթեյն ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսան Հովհաննիսյանը:

Երեկոյի վերջում newmag հրատարակչության ղեկավարը խոստանում է, որ ազնավուրյան յուրահատուկ մտածողությունը, շունչը սերունդներին փոխանցելու համար՝ հայերեն կթարգմանվեն մեծ հայի բոլոր գրքերը: Դա կանի newmag-ը, մինչև շանսոնյեի հարյուրամյակը:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք