Newmag & friends ծրագրի շրջանակում ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Լիալուսնի գաղտնիքը» գիրքը (թրեյլեր)
10/22/2025
Արկածային գրականության սիրահարների համար նորություն ունենք. հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Քրիստինա Սիմոնյանի «Լիալուսնի գաղտնիքը» վեպի շնորհանդեսը։ Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար։ Շնորհանդեսին վեպը կարող եք գնել հատուկ զեղչով և հեղինակի մակագրությամբ։
Քրիստինա Սիմոնյանը միջազգային հարաբերությունների մագիստրոս է։ Փոքրուց սիրել է ստեղծագործել և օժտված է եղել վառ երևակայությամբ։ Նրան միշտ գրավել է մարդու հոգու, տիեզերքի և գերբնականի միջև կապը։ Ավելի մեծ տարիքում սկսել է ուսումնասիրել հոգեվերլուծության եւ ինքնազարգացման ոլորտները։ Մասնակցել է անձնային աճին եւ վերափոխմանն ուղղված տարբեր դասընթացների և հավաստագրվելուց հետո վարել հանդիպումներ և հեղինակային առցանց հաղորդաշարեր երիտասարդների համար։ Սիրում է նաև գրքեր կարդալ և ջազ երգել։
Տարիներ շարունակ անձնային աճի ու վերափոխման ուղին ուսումնասիրելով՝ ստեղծել է մի պատմություն, որտեղ իրականն ու առասպելականը միահյուսված են մոգական ռեալիզմի տարրերով։ Ինչպես նշում է հեղինակը, պատմությունը բացահայտվում է քայլ առ քայլ՝ ինչպես մի խճանկար, որի յուրաքանչյուր մասում թաքնված է բանալի. «Արձակագիր Վարդգես Պետրոսյանը շատ տեղին է ասել․ «Ձեր հեքիաթն ունեցեք»։ Որոշեցի հետեւել նրա խորհրդին»։
«Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում։ Քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր եւ ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող եւս մեկ դուռ։
Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։
«Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։
Գիրքը ներկայացնում ենք Newmag & friends ծրագրի շրջանակում։ Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, 19։00,, Common Ground Books & Spirits-ում։ Մուտքն ազատ է։
Քրիստինա Սիմոնյան
5800 ֏
Նկարագրություն
«Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող ևս մեկ դուռ։
Իսկ ո՞ւմ է իրականում որոնում մեր հերոսուհին։ Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։
«Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։
Հեղինակը հետևել է արձակագիր Վարդգես Պետրոսյանի խորհրդին՝ «Ձեր հեքիաթն ունեցեք», ու գրել է իր հեքիաթը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)