Հեղինակ
Քրիստինա Սիմոնյան
Քրիստինա Սիմոնյանը հայ գրող է, որի ստեղծագործությունների առանցքում ինքնաճանաչման, ներքին վերափոխման և մարդկային հոգևոր որոնումների թեմաներն են։ Նա «Լիալուսնի գաղտնիքը» (2025) և «Արևի ընծաները» (2026) գրքերի հեղինակն է, որոնք կազմում են ֆենթեզիի և մոգական ռեալիզմի տարրերով երկմասանոց վիպաշար։ Առասպելաբանության և խորհրդանշական պատումների միջոցով նրա ստեղծագործություններն ընթերցողին հրավիրում են ինքնության բացահայտման, սեփական ստվերի հետ առերեսման և ներքին ամբողջականության վերագտնման։ Ավելի քան մեկ տասնամյակ Քրիստինան ուսումնասիրում է սթորիթելլինգի, ինքնաճանաչման և ստվերի ինտեգրման փոխկապակցվածությունը։ Այս ուսումնասիրություններն ու անձնական որոնումներն իրենց արտացոլումն են գտել նրա գրական ստեղծագործություններում։ Մասնագիտությամբ դիվանագետ է, ունի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Ներկայումս AMAA-ի հաղորդակցության և գործընկերությունների ղեկավարն է։ Քրիստինան նաև սիրում է ընթերցել և ջազ երգել: