Ո՞վ է թարգմանել Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

June 6, 2019

Լեգենդար հայի ծննդյան 95-ամյակին newmag հրատարակչությունը հրատարակել էր նրա վերջին՝ «Կյանքից կառչած» ինքնակենսագրական գիրքը: Թարգմանիչն Արտակ Հերիքյանն է: Շառլի ընթերցողները գրքում կգտնեն ոչ միայն նրա հուշերը, երկխոսությունն ընթերցողի հետ, այլ նաև չափածո գործերը: Հենց այստեղ էր, որ թարգմանիչը պետք է նաև ստեղծագործեր:


«Որոշ չափածոներ ինձ թվացել էին շատ երկար, որովհետև երբեմն օրեր էին պահանջվում ճիշտ բառը գտնելու, եթե հանգ կա, պետք է հղկել այն, որսալ իմաստը և փոխանցել Ազնավուրյան մտածողությունը», - ասում է Արտակ Հերիքյանը:





Կարդացեք նաև.



Ազնավուրյան մտքերից բացի, գրքի վերջում, հատուկ հայ ընթերցողի համար newmag-ն ու գրքի թարգմանիչն անակնկալ են պատրաստել: 2005-ից 15 թվականներին Շառլ Ազնավուրի հետ Արտակ Հերիքյանի զրույցները նույնպես տեղ են գտել գրքում:

«Մտածում էի, որ գրքում ամեն ինչ կա, Ազնավուրի մասին ամեն ինչ հայտնի է, ավելորդ կլինեն այդ հարցազրույցները: Երբ ավարտեցի գրքի թարգմանությունը, հասկացա, որ հարցազրույցները կլարցնեն գիրքը և ավելի մոտ կդարձնեն Ազնավուրին», - ասում է Արտակ Հերիքյանը:



Ես գրող չեմ, երգերի հեղինակ եմ՝ կրկնում էր գրքերի հեղինակ Շառլ Ազնավուրը: Չէր երազում մեծ գրող դառնալ, բայց հպարտանում էր իր անթերի ու լավ ֆրանսերենով: Դա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր՝ հայ միգրանտի որդու համար:
Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում