Ծերերը երեխաներից շատ են. ո՞ւր է գլորվում երկրագունդը

Ծերերը երեխաներից շատ են. ո՞ւր է գլորվում երկրագունդը

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերը երեխաներից շատ են

ՄԱԿ-ի տվյալով` 65+ մարդիկ 2018-ի վերջին մինչև 5 տարեկան երեխաներից շատ են եղել: Աշխարհում այսօր 705 միլիոն մարդ 65 տարեկանից բարձր է, 680 միլիոն՝ 5-ից փոքր:

Այս տարբերությունն ավելի զգալի կլինի 2050-ին. 5 տարին չլրացած յուրաքանչյուր երեխային բաժին կհասնի 65-ից բարձր ավելի քան 2 մեծահասակ:

ՀԲ տվյալով` 1960-ականներին աշխարհում յուրաքանչյուր կնոջ բաժին էր հասնում 5 երեխա: Գրեթե 60 տարի անց այս ցուցանիշը դրաձել է 2.4: Բայց 1960-ականներին մարդիկ ապրում էին միջինը 52 տարի, մինչդեռ 2017-ին՝ 72:

Ծերացող բնակչություն

Բնակչության ծերացման խնդիրը ավելի սուր է զարգացած երկրներում: Որպես կանոն, ծնելիության մակարդակը ցածր է, և դրա հիմնական պատճառը տնտեսության զարգացումն է: Առաջատար երկրներում մանկական մահերը քիչ են, ծննդօգնությունը բարձր մակարդակի վրա է, ընդհանուր առմամբ երեխա ծնելն էժան է նստում, մեծացնելը` թանկ:


Կարդացեք նաև.


Այդպիսի երկրներում կանայք քիչ երեխաներ են ունենում և ծննդաբերում են հասուն տարիքում:

Բարձր կենսամակարդակը վկայում է, որ մարդիկ ապրում են ավելի երկար: Լավագույն օրինակը Ճապոնիան է: Այստեղ կյանքի միջին տևողությունը 84 տարի է (ամենաբարձրն աշխարհում): Ճապոնիայում 65+ է բնակչության 27%-ը (ամենաբարձրն աշխարհում):

Ծնելիության ամենաբարձր մակարդակն ունեն աֆրիկյան պետությունները: Նիգերում 2017-ին յուրաքանչյուր կնոջ 7.2 ծնունդ է բաժին հասել: Այնուհանդերձ Նիգերում բարձր է մանուկների մահվան ցուցանիշը` 100 երեխայից 85-ը մահանում է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք