Տաք թեյն առաջացնո՞ւմ է քաղցկեղ

April 29, 2019

Որտեղի՞ց այս ենթադրությունը


Վերջերս International Journal of Cancer  գիտական ամսագրում հրապարակված  մի ուսումնասիրության համաձայն, տաք թեյը կերակրափողի քաղցկեղ է առաջացնում: Դրանից հետո լրատվամիջոցները սկսեցին գրել այն մասին, որ տաք խմիչքները քաղցկեղ են առաջացնում և մահացու են:


Ի՞նչ են պարզել ուսումնասիրության արդյունքում


Գիտնականները 10 տարվա ընթացքում Իրանի հյուսիսարևելյան հատվածում ուսումնասիրել են 50 045 մարդու: Այդ ընթացքում 328 մարդու մոտ հայտնաբերվել է կերակրափողի  քաղցկեղ: 90%-ը այն մարդիկ են, ովքեր օրական 2-3 բաժակ  60 ° C տաքությամբ թեյ են  խմել:


Թեյը քաղցկե՞ղ է առաջացնում


Գուցե, բայց կան որոշ նրբություններ: Պետք է նշել, որ 2016 թ-ից ի վեր քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը  հավանական է համարում, որ  թեժ խմիչքները  քաղցկեղ են առաջացնում: Ենթադրվում է, որ թեյը ներսից վնասում է կերակրափողի բջիջները, որն էլ ի վերջո ուռուցքաբանական հիվանդություն է առաջացնում:




Կարդացեք նաև.



 

Նոր հետազոտությունն  ավելի հուսալի է, քան նախկինում կատարվածները: Այն լայնամասշտաբ է, ֆինանսավորում են  հեղինակավոր կազմակերպությունները,  իրականացնում են  տարբեր երկրների գիտնականները: Ուսումնասիրության արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ տաք խմիչքներն իսկապես կերակրափողի քաղցկեղ են առաջացնում:


Սակայն գիտնականները չեն կարող բացառել քաղցկեղի առաջացման բոլոր մյուս գործոնների ազդեցությունը, ուստի չի կարելի եզրակացնել, որ պատճառը միայն տաք թեյն է:


Ի վերջո, կարելի՞ է տաք թեյ խմել, թե՞ ոչ


Բժիշկները խիստ ցուցումներ չունեն: Բայց խելամիտ է սպասել, որ թեյը մի քիչ սառչի: Եթե ժամանակ չունեք,  կարող եք այն զովացնել սառը  ջրով կամ կաթով: Բացի այդ, կարևոր է նաև գիտակցել, որ եթե ցանկանում եք նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, պետք է նաև հրաժարվել  ծխելուց, շատ չօգտագործել ալկոհոլ և բուժել հաճախակի կրկնվող ստամոքսի այրոցը:


meduza.io




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում