Հեղինակ

Աշոտ Հայրունի

Աշոտ Հայրունի

Աշոտ Հայրունին (ծնվ․ 1964 թ.) ուսանել է ԵՊՀ-ում։ 1991 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բանասիրության թեկնածուի աստիճան։ 2003 թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմագիտության դոկտորի աստիճան, 2009-ին ստացել է պրոֆեսորի կոչում։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր է, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչը։ Դասավանդում է ԵՊՀ-ում, ղեկավարում «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Հեղինակ է մեկ դասագրքի, յոթ մենագրությունների, որոնցից մեկը Գերմանիայում լույս է ընծայել նշանավոր BRILL Ferdinand Schöningh հրատարակչությունը։ Նրա 200 գիտական հոդվածների զգալի մասը Գերմանիայում լույս է տեսել գերմաներեն։