Հեղինակ
Հերմինե Ավագյան
Հերմինե Ավագյանը (ծնվ. 1989 թ.) բանաստեղծ, արձակագիր է։ Ծնվել է Արցախի Աշան գյուղում։ Մասնագիտությամբ լրագրող է։ Վեց գրքի հեղինակ է։ Արժանացել է գրական մրցանակների Արցախում, Հայաստանում և Սփյուռքում։ Հաղթել է Newmag-ի և «Թովմասյան» հիմնադրամի հայտարարած Արցախցի գրողների գրական մրցույթում։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրենն է։ Հերմինեն նաև Կանադայի «Գրական հորիզոն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։ «Artsakh Carpet/Արցախ կարպետ» ձեռագործ գորգերի ընկերությունում տեքստագիր է (copywriter)։