Հեղինակ

Քրիստինե Գրիգորյան
Քրիստինե Գրիգորյանը (ծնվ. 1975 թ.) պատմաբան է: Աշխատել է Գավառի հեռուստատեսությունում, պատմության ուսուցիչ է եղել Գավառի 3-րդ դպրոցում: 2002-ին մեկնել է ԱՄՆ Վիրջինիա նահանգ՝ Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում հետազոտական աշխատանք իրականացնելու: Համահեղինակել է կրթական ոլորտի մի քանի ձեռնարկ։ Ընտանիք է կազմել ու հաստատվել ԱՄՆ Կոլորադո նահանգում, աշխատանքի անցել ԱՄՆ երրորդ լավագույն մանկաբուժական հիվանդանոցում։ Ամերիկյան պրոֆեսիոնալ բժշկական կոդավորողների միության (AAPC) հավաստագրված անդամ է։ Զբաղվում է հայկական հնագույն ավանդություններով, հավաքում սննդային բաղադրատոմսեր։ 2004-ից վարում է բլոգ՝ ներկայացնելով հայկական խոհանոցը, ավանդույթները և մշակույթը։