Հեղինակ
Նուրան Դավիթ Քալիս
Նուրան Դավիթ Քալիսը (ծնվ. 1976 թ.) գերմանացի ռեժիսոր, գրող է: Ծնվել է Թուրքիայից ներգաղթած հայ-հրեական ընտանիքում։ Երիտասարդ տարիքում աշխատել է որպես պահակ, ապա Մյունխենի Օտտո Ֆալկենբերգի դպրոցում ուսանել է ռեժիսուրա և հիփ-հոփ խմբերի համար նկարահանել երաժշտական տեսահոլովակներ։ Այժմ նա հայտնի է որպես թատրոնի և կինոյի ռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ։ Նրա ստեղծագործությունները բազմիցս արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2006-ին Բավարիայի արվեստի մրցանակի։ 2008-ին էկրան է բարձրացել նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Իմ մայրը, եղբայրս ու ես» (Meine Mutter, mein Bruder und ich), 2010-ին էկրանավորել է Ֆրանց Վեդեկինդի «Գարնան արթնացում» ստեղծագործությունը ZDF-ի համար, 2012-ին՝ Գեորգ Բյուշների «Վոյցեկը»։ «Լուսինը մեր արևն է» վեպը Քալիսի գրական դեբյուտն է, որը մասամբ ինքնակենսագրական է։