BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Աղջիկ ջան, ուշքի արի». Newmag-ի նոր բեսթսելլերի

«Աղջիկ ջան, ուշքի արի». Newmag-ի նոր բեսթսելլերի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

newmag-y-n

«Աղջիկ ջան, ուշքի արի». Newmag–ի նոր բեսթսելլերի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը

«Աղջիկ ջան, ուշքի արի»՝ 4 երեխայի մայր և բլոգեր Ռեյչլ Հոլիսն այսպիսի սթափեցնող կոչ է անում իր նոր գրքում, որի հայերեն հրատարակությունն արդեն հասանելի է:

Newmag–ը հրատարակել է ամերիկացի գրողի «Աղջիկ ջան, ուշքի արի» (Girl, wash your face) գիրքը: Tert.am Life–ը ներկա է եղել գրքի շնորհանդեսին և ներկայացնում է հետաքրքիր մանրամասներն ու հայտնի հյուրերի կարծիքը:

«Նյու Յորք Թայմսի»` բեսթսելլեր ճանաչված գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով և վաճառքի ռեկորդներ սահմանել, 40 շաբաթ եղել է ԱՄՆ ամենաշատ վաճառված գրքերի եռյակում: Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումն ու յուրաքանչյուր պատմության ոգևորիչ ուժը։

Գրքի հեղինակ Ռեյչլ Հոլիսը պայծառ, չափազանց խելացի ու փոքր–ինչ խենթ կին է, որին առավել մեծ հայտնիություն բերեց Ինստագրամում մի լուսանկարի հրապարակումը: Նա ի ցույց էր դրել կատարելությունից հեռու մարմինն ու գրե, որ ոչ մի կին չպետք է ամաչի իր մարմնից: Մոտիվացիոն խորհուրդների, բարդույթներից ազատվելու և ինքնագնահատականը բարձրացնելու մի ամբողջ փունջ էլ կարելի է գտնել նրա գրքում։  

Նա ներկայացնում է 20 սուտ, որոնցով ամեն օր թունավորում են կանանց կյանքը: Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը մեջբերել է իր կյանքի ողբերգական, զվարճալի, անհարմար և հուզիչ պատմությունները։ Ռեյչլը սեփական օրինակով խրախուսում է՝ ընթերցողի հետ մաքսիմալ անկեղծ ու անկաշկանդ զրույցի շնորհիվ: Գիրքը հայերեն թարգմանել է ԱՄՆ–ում բնակվող Լիլիթ Գրիգորյանը: Թարգմանելուն զուգահեռ նա ապրել է ամերիկացի գրողի կյանքով, գործնականում փորձել այն ամենը, ինչի մասին պատմում է Ռեյչլը:

Գիրքը խմբագրել է Newmag–ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: Նրա խոսքով, հայերենի համար դժվար ընկալելի էին հեղինակի՝ երբեմն նատուրալիստական անկեղծացումները, վերնագրի թարգմանությունն էլ հեշտ չի եղել:

«Մենք կանգ առանք «Աղջիկ ջան, ուշքի արի» տարբերակի վրա, որովհետև այն մեզ թվաց ավելի խոսակցական, կյանքին մոտ, ընդհանարպես, աշխատել ենք ամբողջ բառապաշարը խոսակցական հայերենով լցնել, որովհետև հեղինակի խոսքն ամերիկյան անգլերենն է, բլոգերային անգլերենը՝ շատ ազատ, երբեմն, սլենգային բառաշերտերով, որոնց համարժեքն աշխատել ենք գտնել»,- ասաց նա:

Գրքի շնորհանդեսին տղամարդիկ սակավաթիվ էին, կանայք՝ ամենատարբեր ոլորտներից: Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը անկեղծացավ՝ բնօրինակը չի կարդացել, հայերեն թարգմանությունը լավ առիթ կլինի:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Newmag-ին ամեն անգամ համաշխարհային բեսթսելլերներին մեզ հաղորդակից դարձնելու և հայերեն թարգմանելու համար: Ես շատ եմ լսել այս հեղինակի մասին: Սուտ չեմ ասի, դեռ չեմ կարդացել, սա կլինի առաջին գործը, բայց գիտեմ, որ շատ մոտիվացիոն ստեղծագործություն է և պատահական չէ, որ աշխարհում այն ձեռքից ձեռք են խլում։ Նա փորձում է մեզ հասցնել միտքը, որ դադարենք կարծել`մենք ով ենք, այլ դառնանք այն, ինչ ուզում ենք»,-ասաց նա:

Tert.am

Տարածել