«Հրաժեշտի աչքեր» և «Վերջին կարմիր շրթներկը». գրքերի շնորհանդես
02/18/2025
Փերտրվարի 16-ին Դվին հյուրանոցի դահլիճում կազմակերպված գրքի և արվեստի փառատոնին տեղի ունեցավ արցախցի երկու կին գրողներ Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» և Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը. Արցախյան օրագիր» գրքերի շնորհանդեսները:
Գրքերի գլխավոր հովանավորն «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամն է։
Newmag-ի և Թովմասյան հիմնադրամի կողմից հայտարարված արցախյան հեղինակների գրական մրցույթի հաղթող Հերմինե Ավագյանի հեղինակած «Հրաժեշտի աչքեր» ժողովածուն պատմում է արցախյան պատերազմի, լքված հայրենիքի և նրա հետ նորից հանդիպման անվերջ սպասման մասին։ Գրքի հերոսները մարդիկ են, որոնք անցել են պատերազմների միջով, տեսել են տեղահանությունն ու մահը։
Պատերազմ, հայրենազրկում ու դրանից հետո մնացած կորստի ցավ, խեղված ճակատագրեր, կորսված մանկություններ, խլված երազներ։ Հայրենազրկված մարդիկ իրար հետ հաղորդակցվում են լռության լեզվով։ Նրանցից յուրաքանչյուրի աչքերում տուն վերադառնալու թախծոտ կարոտն է ու անասելի փափագը։ Հենց նրանց լռության մասին է պատմում Հերմինե Ավագյանը։
Լրագրող Ծովինար Բարխուդարյանի գրքում տեղ են գտել նրա՝ որպես ականատեսի վկայությունները Արցախի հայաթափման վերաբերյալ։ Այն ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև հիշեցում՝ մարդկային ոգու անկոտրում ուժի մասին: «Վերջին կարմիր շրթներկը» գրքում հեղինակը ներկայացրել է իր և 12 արցախցի կանանց պատմությունները:
Գիրքն ամբողջացնում է արցախի ժողովրդի ողբերգական պատմությունը՝ ներկայացնելով արցախցիների ամուր կամքն ու գաղթի մղձավանջային ճանապարհը՝ այդ ամենը վերապրած կանանց փաստական վկայությունների միջոցով։
Գրքերի շնորհանդեսը եզրափակվեց «Արցախի ձայներ» խմբի կատարումներով։

Սյունե Սևադա
5800 ֏
Նկարագրություն

Ծովինար Բարխուդարյան
5800 ֏
Նկարագրություն
Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։
Կարդա նաև

Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը

«Կոտրված վահան». արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառների վերլուծություն

Հայաստանն ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին

Հայաստանում Գոնկուրյան մրցանակի առաջին դափնեկրի անունը կհայտարարվի մարտի 31-ին
