Գլխավոր Մեդիալուսաբանում

Վերջին կարմիր շրթներկը. Արցախյան օրագիր". Երևանում

Վերջին կարմիր շրթներկը. Արցախյան օրագիր". Երևանում ներկայացվել է Արցախի հեռուստատեսության հաղորդավար Ծովինար Բարխուդարյանի գիրքը

02/18/2025

newmag-y-n

Արմինֆո.Newmag հրատարակչության գրքի և արվեստների ձմեռային փառատոնի շրջանակում Երևանում կայացել է Արցախի հեռուստատեսության հաղորդավար, լրագրող Ծովինար Բարխուդարյանի "Վերջին կարմիր շրթներկը.Արցախյան օրագիր" գրքի շնորհանդեսը:

Օրագիրը պատմում է Արցախից հայերի ելքի ողբերգական իրադարձությունների մասին և ներառում է ականատեսների վկայություններ: Ինչպես պատմվել է շնորհանդեսի ընթացքում, այդ գիրքը Ծովինարի և ևս տասներկու արցախցի կանանց անձնական պատմություններն են՝ ցավով լի, բայց, միևնույն ժամանակ, ոգեշնչում են կյանք:

Ծովինար Բարխուդարյանը մինչև վերջին րոպեն աշխատել է լրագրողուհու իր պարտքը կատարել և հեռարձակել է պատերազմով պարուրված Արցախում տեղի ունեցածը: Ինչպես պատմել է ինքը ՝ հաղորդավարը, եթերից մի քանի րոպե առաջ նա հասկացել է, որ իր մոտ մնացել է միայն մեկ կարմիր շրթներկ։

"Պատերազմի ժամանակ ամենադաժանն այն է, որ կարմիր շրթներկը շուրթերին կարդում ես զոհվածների անունները և երկար ցուցակներում փնտրում ամուսնու անուն-ազգանունը. ամեն օր ՝ 44 օր: Ցուցակները առաջին իսկ օրերից շատ երկար էին։ Սկզբում ես ներկումմ էի աչքերս, բայց հետո հասկացա, որ դա անօգուտ է, քանի որ մինչ ես հասնում էի շրթունքներին, արցունքները լվանում էին ամեն ինչ: Կարմիր շրթներկը մնում էր միակ գույնը, որը գերիշխում էր այդ պատերազմում", - կիսվել է Ծովինարը։

Նա նաև պատմել է, որ չէր կարող սահմանափակվել միայն եթեր դուրս գալով և պարբերաբար մեկնում էր առաջնագիծ՝  դեպքի վայրից կադրեր բերելու:

Նրա ասելով՝ իր գիրքը երեք պատերազմների ակնարկ է. այն պարունակում է հուշեր Արցախյան առաջին պատերազմի, 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի մասին, ինչպես նաև բռնի ելքի մասին: "Ինձ համար ցավալի է, որ այսօր ես հենց այդ պատմությունն եմ պատմում. կցանկանայի խոսել այլ բանի մասին ։ Բայց այս պատմությունը ոչ միայն իմն է, այլև ձերն է: Մենք միասին վերապրել ենք այս երեք պատերազմները, սարսափելի շրջափակումն ու աքսորը, և միասին վայելել ենք երջանիկ պահեր Արցախում։ Պատերազմն ինձ սովորեցրեց ոչնչից չվախենալ, բայց վերջին իրադարձությունները խլեցին մեր բոլոր զգացմունքները", - շարունակել է լրագրողը։

Հաղորդավարը պատմել է, որ գրքի ստեղծման գաղափարը դատարկ տեղում չի ծագել։ Նրա խոսքով ՝ ավելի վաղ ինքն արդեն վարել է "Վկա" ծրագիրը, որի շրջանակում եղել է  31 թողարկում ՝ պատերազմի սարսափներն ու հայրենիքի կորուստը վերապրած մարդկանց պատմություններով։ "Երբ նախագիծն ավարտվեց, Արտակ Հերիքյանը (գրքի պրոդյուսերը - խմբ.) առաջարկեց ընտրել 15 պատմություն և գիրք գրել։ Իմ գրքի հերոսները տարբեր տարիքի 12 կանայք են, որոնց ես շնորհակալ եմ իրենց պատմությունները կիսելու համար: Երբ ես զանգահարեցի նրանց, նրանք ասացին, որ իրենց մոտ ոչինչ չի մնացել, բացի ցավից, որից չեն ուզում բաժանվել: Բայց գիտեք, սիրելի հայրենակիցներ, ճիշտ է բաժանվել և հույսերի համար տեղ ազատել", - վստահեցրել է Ծովինարը։

Իր հերթին՝ գրքի պրոդյուսեր Արտակ Հերիքյանն, այդ մասին պատմել է. " Ծովինարը տեղահանությունից հետո հայտնվել է Երևանում։ Ոչ ոք չէր համարձակվում զանգահարել նրան և առաջարկել գալ աշխատանքի: Երբ նա եկավ Հայաստան, այն Ծովինարը չէր, որ խրամատներից ռեպորտաժներ էր պատրաստում կարմիր շրթներկով ՝ հաղթանակի հույս տալով։ Ծովինարին տեսանք գունատ ու հուսահատ, ամենածանր հոգեվիճակում։ Կարծում եմ, որ մեզանից շատերն ամոթի զգացում ունեին, երբ չէին կարող բառեր գտնել մեր ընկերոջ համար":

Նրա խոսքով ՝ միակ բանը, որ մնում էր, ձևացնելն էր, թե Ծովինարը Երևանում միայն ժամանակավոր է, որ իրենց բախտը բերել է, չէ որ նա դարձել է իրենց անձնական արցախցի լրագրողը, ում հետ աշխատելու են ամեն օր: "Մենք խնդրեցինք նրան տեսախցիկի առջև պատմել այն պատմությունները, որոնք նա ունի ։ Այսպիսով, հայտնվեց "Վկա" նախագիծը: Վերջում հասկացանք, որ սա զարմանալի փաստագրական նյութ է, որը ափսոս կլիներ թողնել միայն որպես տեսանյութ, այն արժե գիրք դարձնել", - հավելել է Հերիքյանը:

 Գրքի շնորհանդեսի ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կիսվելով այդ օրերի իր հիշողություններով, նշել է, որ ցնցված էր, երբ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանի ողջ երկնքում հրավառություն էր հնչում ՝ Արցախը կորցնելուց ընդամենը երկու ամիս անց:

 

"Ավելի ուշ մեկ այլ տխուր պատմություն լսեցի. Երևանում արցախցիներից հարցնում էին, թե արդյոք հայերեն խոսում են։ Դա ինձ հիշեցրեց 2008 թվականը, երբ որպես ուսանող ինձ նույն հարցն էին տալիս: Դա տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ նրանք չգիտեին մեր հայրենիքը։ Դա չի նշանակում, որ չեն եղել նրանք, ովքեր իսկապես չեն կիսել մեր ցավը: Շատերն անկեղծորեն հասկացել են և դեռ զգում են այն, ինչ մենք կրել ենք ։ Բայց մենք ուզում ենք, որ Արցախի կորստի նկատմամբ անտարբեր չլինեն ոչ միայն արցախցիները, այլև՝ ողջ հայությունը", - նշել է Արցախի գլխավոր իրավապաշտպանը։

Ստեփանյանն ընդգծել է, որ հայ ժողովրդի վերամիավորումն այս պահին գլխավոր նպատակներից մեկն է: "Պետք չէ մեղադրել դժոխքի միջով անցած մարդկանց, պետք չէ նրանց ասել, որ պետք չէ ապրել անցյալով, քանի որ մեր ապագան չի կարող լինել առանց մեր անցյալի։ Այսպես, Արցախի ժողովրդի համար առանց Արցախի ապագա չի կարող լինել։ Ես ուզում եմ, որ Հայաստանի մեր հայրենակիցները դա շատ լավ հասկանան և փորձեն օգնել ստեղծել այն ապագան, որտեղ Արցախը մերն է լինելու", - եզրափակել է նա։

Տարածել

Վերջին կարմիր շրթներկը
Վերջին կարմիր շրթներկը

Ծովինար Բարխուդարյան

5800 ֏

Նկարագրություն

Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։