Ազնավուրի նոր՝ «Մեղմ շշուկով» գիրքը իր գույնով, գեղեցկությամբ հասանելի է հայ ընթերցողին
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդ կա՝ հիշողություն ունի, մար էլ կա՝ հուշերով է ապրում… Այս կերպ է մեկնարկում NewMag հրատարակչության՝ Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշոկով» հայերեն թարգմանությամբ նոր գիրքը: Առաջին անգամ 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված գրքում Ազնավուրը խոսում է ընտանիքի, կարիերայի անցյալի և ապագայի մասին։
Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի խոսքով՝ «Մեղմ շշուկով» գիրքը ինքնակենսագրական վեպ է: «Գրքում առաջին ձեռքից իմանում ենք Ազնավուրի մասին: Նա գրելու շատ լավ հնարքներ ունի: Ես Ազնավուրի երգերն առավել հեշտ չեմ թարգմանում, քան այս գիրքն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։
«Մեղմ շշուկով» գիրքը «կինոլեզվով» գրված վավերագրական ստեղծագործություն է, որտեղ ընթերցողը տեսնում է փոքրիկ Շառլին իր քրոջ՝ Աիդայի հետ: Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի կարծիքով՝ թարգմանչին հաջողվել էր լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը: «Ամեն անգամ Ազնավուր կարդալիս նորից նրան ես հայտնաբերում: Նա կարողանում է նույն բանը տարբեր կերպ պատմել և տարբեր տրամադրություն ստեղծել»,-ասաց նա:
Գիրքը հրատարակվել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ. կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանանը կարևորեց նման գրքերի հայերեն հրատարակումը: «Մենք ցանկացանք հայալեզու ընթերցողին հասանելի դարձնել մեծ հայի, մեծ ֆրանսիացու ստեղծագործությունները»,-շեշտեց նա:
Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով ընդգծեց, որ Ազնավուրը ոչ թե միայն երգիչ էր, որ գրում էր գրքեր, այլ հենց գրող էր:
NewMag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շեշտեց, որ իրենք պատրաստվում են մինչև 2024 թվականը հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: «Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոք պահին (հեղ. խոսքը Սպիտակի երկրաշարժի մասին է), նա մեր կողքին էր, երբ պարզեցինք որ սառում ենք: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան»,-եզրափակեց նա:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է