Բաքվի ջարդերը՝ ամերիկաբնակ Աննա Աստվածատուրյան-Թերքոթի գրքում. հրատարակվել է հայերեն տարբերակը
Բաքվի ջարդերը՝ ամերիկաբնակ Աննա Աստվածատուրյան-Թերքոթի գրքում. հրատարակվել է հայերեն տարբերակը
«Newmag» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկաբնակ հայ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում․ դեպի անհայտություն գիրքը», որի շնորհանդեսը տեղի կունենա այսօր երեկոյան։ Երիտասարդ գրողը ծնունդով Բաքվից է, որտեղից նրա ընտանիքը 90-ականներին մազապուրծ փրկվել է ջարդարարներից՝ փախչելով Հայաստան, հետո էլ բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում, որտեղ էլ Աննան իրավաբանական կրթություն է ստացել, ամուսնացել։ Ներկայումս նա հայտնի իրավաբան է, նաև Վեստբրուկի քաղխորհրդի ընտրված նախագահը։
Աննա Աստվածատուրյան Թերքոթը զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով՝ փորձելով հնարավորինս աջակցել ծանր իրավիճակում գտնվող արցախցիներին։ Դեռ Բաքվում ապրելու տարիներին 14 տարեկան հասակում սկսել է իր ամենօրյա զգացումները, վախն ու սպասումները հանձնել թղթին օրագրությամբ, որն էլ հետագայում հիմք է հանդիսացել արդեն ամերիկյան հանրությանը ներկայացնելու դեռ 10 տարի առաջ այնտեղ անգլերենով հրատարակած իր «Արտաքսում․ դեպի անհայտություն» գիրքը։ Այն լայն արձագանքի է արժանացել Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։
Հետագայում գիրքը տպագրվել է նաև ռուսերեն, և հիմա այն դրվում է նաև հայ ընթերցողի սեղանին։ Ինչպես ընդգծեց Աննա Աստվածատուրյան-Թերքոթը «Ազատության» զրույցում, ամենակարևորը ողջ ճշմարտությունը պատմելն է, որպեսզի մոռացության չմատնվի այն ողբերգությունը, որ բաժին ընկավ Բաքվում և Սումգայիթում բնակվող տասնյակ հազարավոր հայերի։ Գիրքը հայերեն հրատարակելու համար վճռորոշ է եղել 44-օրյա պատերազամը։
«Պատերազմից հետո հասկացա, որ մեր պատմությունը շարունակվում է, չի ավարտվում։ Շարունակվում է ցեղասպանությունը Բաքվում, որն իմ պապն է վերապրել դեռ 1918 թվականին, և այն շարունակվում է նաև հիմա», - նշեց նա։
«Գիրքը հեղինակը գրել է նրա համար, որ իր կյանքի պատմությունը պետք է իր երեխաներին պատմի: Գիրքը ստեղծվում է, իր ընտանիքի, գերդաստանի պատմությունն է, գրել է, որ իր երեխաները իմանան, թե որտեղից են արմատներով, բայց իրականում մի ընտանիքի պատմությունն ավելի շատ ամբողջ ժողովրդին է վերաբերում, Բաքվի փախստական և այլն, մի ընտանիքի պատմությամբ ներկայացնում է այդ շրջանի պատմությունը», - ասաց գրքի թարգմանչուհի Անուշ Մուրադյանը:
«Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարություննյանն էլ շեշտեց, որ տեղեկանալով, որ անգլերեն Բաքվի ջարդերի մասին գիրք է գրվել, կապվել են հեղինակի հետ և առաջարկել այն հայերեն թարգմանել. «Այնտեղ բերեցինք իրավունքները և սկսեցինք թարգմանել գիրքը: Եվ երբ արդեն ավարտեցինք թարգմանությունը, նախատեսեցինք Հայաստանի մեծ գրքային շրջագայություն, գրքի շնորհանդես, գրքի շնորհանդես նաև Գյումրիում, Գյումրիում առանձին ծրագիր ենք մշակել, և այնտեղ Աննան կգնա տարբեր թանգարաններ, կունենա նորից հանդիպումներ Գյումրիի ընթերցողների հետ, և ի վերջո սա հայ հեղինակ է, որը Ամերիկայում մեծ ճանաչում ունի: Աննային հայկական սփյուռքում բոլորը գիտեն, նրա օրակարգում մենք ազատ ոչ մի օր չենք թողել»:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը