ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Բաքվի փողերի եվրոպական «շրջագայությունը». «Խավիարա

Բաքվի փողերի եվրոպական «շրջագայությունը». «Խավիարային դիվանագիգություն» զեկույցը՝ արդեն հայերեն

newmag-y-n

ույս է տեսել ադրբեջանական հանցավոր քաղաքականության մասին պատմող եվրոպացի հետազոտողների «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի հայերեն տարբերակը։

Լույս է տեսել ադրբեջանական հանցավոր քաղաքականության մասին պատմող եվրոպացի հետազոտողների «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի հայերեն տարբերակը։ Եվրոպական կայունություն նախաձեռնությունը եվրոպական անկախ կազմակերպություն է, որն ուսումնասիրել ու բացահայտել է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն տարբեր կոռուպցիոն սխեմաների միջոցով՝ փողով, թանկարժեք նվերներով, անգամ խավիարով լռեցրել Եվրոպային ու ստիպել աչք փակել սեփական հանցավոր քաղաքականության վրա։ Գրքի թարգմանիչ, լրագրող Սիրանուշ Մուրադյանն ասում է՝ զեկույցն այսօր էլ ակտուալ է, Բաքվի ձեռագիրը գրեթե չի փոխվել։

«Հենց այսօր էլ մենք ունենք Բերձորի փակ միջանցքը․ Եվրոպայի խորհրդի տարածք Արցախն այսօր հումանիտար աղետի ու հումանիտար ճգնաժամի մեջ է։ Եվրոպայի խորհուրդը հումանիզմի դրոշակակիր է, և նրա առաջնահերթությունը մարդու իրավունքներին բաց աչքերով նայելն է։ Մի՞թե չի տեսնում Եվրոպայի խորհուրդը, թե ինչ է կատարվում այսօր Արցախում՝ Լաչինչ միջանցքում»,-մանրամասնում է Սիրանուշ Մուրադյանը։

Եվրոպացի պաշտոնյաները տարիներ շարունակ աչք են փակել ու շարունակում են  փակել ադրբեջանական հանցանքների վրա՝ վստահ են հեղինակները։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանն ավելի քան 30 միլիոն եվրո է ծախսել եվրոպացի պատգամավորներին կաշառելու համար՝ ստիպելով  բազմաթիվ բանաձևեր ընդունել իր օգտին։

«Երբ Ադրբեջանը Արցախյան առաջին պատերազմում պարտություն կրեց, սկսեցին ակտիվ աշխատել քարոզչական դաշտում։ Պարզ ասած «փող տալու միջոցով» փորձում էին հօգուտ իրենց երկրի բանաձևեր, ձայներ կորզել, և մարդիկ, որոնք տեղյակ չէին մեր տարածաշրջանից, Արցախի հակամարտությունից, այդ սուտը ճշմարտության տեղ էին ընդունում, քանի որ նաև դրա հակազդեցությունը, այլընտրանքը չէր լինում»,-ասում է զեկույցի թարգմանիչը։

Հայկական կողմը զեկույցը թարգմանելու և հրապարակելու թույլտվություն ստացել է դեռ 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Թարգմանիչ Սիրանուշ Մուրադյանը պատմում է՝ որքան պատերազմը թեժանում էր, զեկույցն  ավելի ջանադրաբար էր թարգմանվում։ Պատերազմի ցավալի ավարտից հետո դադարեցրել են աշխատանքը, որոշ ժամանակ անց նորից վերադարձել զեկույցին, ավարտել թարգմանությունը ու հրատարակել։

«Զեկույցը երկու մասից է բաղկացած, առաջին մասում Բաքվի ներքաղաքական կյանքին, ժողովրդավարության լռեցման վերաբերյալ Եվրոպական խորհրդի գնահատականնեն են, իսկ երկրորդ մասը առավելապես արտաքին քաղաքականության վերաբերյալ է, թե ինչպես է Բաքուն իր արտաքին քաղաքական խնդիրները կաշառատվության միջոցով փորձում «կարգավորել»,-պատմում է Մուրադյանը։

Զեկույցի համահեղինակ իրավապաշտպանների տվյալներով՝ կաշառակեր բազմաթիվ պատգամավորներ Եվրոպայի խորհրդում շարունակում են իրենց աշխատանքը։ Սիրանուշ Մուրադյանը պնդում է՝ թարգմանված զեկույցում դեռ կան փաստեր, որոնց հետևից պետք է գնալ ու բացահայտել։

«Զեկույցի հրապարակումից հետո մոտ 30 պատգամավորի մուտքն առհասարակ արգելված է Եվրոպայի խորհուրդ։ Այսօր ոչ մի հանցագործ, կաշառքի դիմաց աշխատած ոչ մի պատգամավոր անպատիժ պիտի չմնա, որպեսզի այս քաղաքականությունն ինչ-որ ձևով ընդհատվի․ ի վերջո եթե երկիրը խավիար չի առաջարկում, նշանակում է պիտի քավության նոխա՞զ դառնա»։

Գրքի թարգմանիչը վստահ է՝ արդեն հայալեզու ուսումնասիրությունը կարևոր ձեռնարկ է ոսումնական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, պաշտոնյաների ու բոլոր այն մարդկանց համար, որոնք կարծում են, որ Ադրբեջանի հետ հնարավոր է քաղաքակիրթ բանակցություններ ու երկխոսություն ծավալել։

Տարածել