ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

ՑԱՆԿԱՆԱՆՔ, ՈՐ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԻՐ «ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՆՑՅԱԼ

ՑԱՆԿԱՆԱՆՔ, ՈՐ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԻՐ «ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՈՎ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՎ» ՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՐԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12/25/2024

newmag-y-n

Ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից մեկը՝ Արմեն Դավթյանը, 60 տարեկան է։ Բանաստեղծի հոբելյանի առթիվ երեկ «Զանգակ» գրատանը Արմեն Դավթյանի ընկերների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծի հետ։

Արմեն Դավթյանի համակուրսեցի, Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանն իր խոսքում նկատեց, որ այս ամենը մինչեւ վերջին պահը գաղտնի են պահել Արմեն Դավթյանից, բայց «շաբաթ օրը ստիպված էինք գաղտնազերծել, որովհետեւ եթե ինչ-որ մի բան իրեն չասեինք, կշարունակեր օրն անցկացնել իր սիրելի վայրում՝ Բյուրականում, որտեղ առավոտյան զեկուցմամբ հանդես է եկել… Հազիվ եմ համոզել, որ տաքսի նստի ու գա այստեղ…»։

Պարզվեց՝ հանդիպումը միակ անակնկալը չէր․ Տիգրան Պասկեւիչյանի, Վահագն Աթաբեկյանի նախաձեռնությամբ տպագրության էր պատրաստվել բանաստեղծի «Հազարամյակների եւ օրերի միջով. Ընտիր երկեր» գիրքը, որը հրատարակվել է Newmag-ի կողմից։ Գրքում ի մի են բերված նրա 2 ժողովածուները՝ «Նորավանք» եւ «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախության անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլեւ նրա սերնդակից շատ հեղինակների։

Հայագետ, բանաստեղծ Արմեն Դավթյանը «Գարուն» ամսագրում աշխատել է որպես խմբագիր։ Եղել է ՀՀ նախագահի (1998-2018), ՀՀ վարչապետի (2018-2019) ռեֆերենտ, ՀՀ ԱԱԾ տնօրենի խորհրդական (2019-2020)։ Աշխատում է Բյուրականի աստղադիտարանի Պատմամշակությաին աստղագիտության բաժնում։ Զբաղվում է շումերագիտությամբ։ Ունի բանաստեղծական 2 ժողովածու, գիտական 4 մենագրություն, 4 տասնյակից ավելի գիտական հոդվածի հեղինակ է:

 

«Արմենի գրածների մեջ իր եւ մեր կենսագրությունն է, մեր գրածների մեջ՝ մեր եւ Արմենի կենսագրությունը…Այդ ժամանակներում, սովետական բառապաշարով ասած՝ ապրում էինք կոմունայով, եւ որեւէ գործ, որ գրում էին Արմենը, Վահագն Աթաբեկյանը, գրում էի ես, անմիջապես առաջին ընթերցողը հենց մենք էինք լինում, առաջին քննարկողը մենք էինք լինում, իսկ, ի տարբերություն ինձ ու Արմենի, Վահագնը անմիջապես մեր գործերն անգիր էր ասում…Արմենը ձեռքով չէր գրում, թղթի վրա չէր գրում, այլ արտասանելով էր գրում, առոգանելով էր գրում…»,- նշեց Արմեն Դավթյանի ընկեր՝ բանաստեղծ, լրագրող Տիգրան Պասկեւիչյանը:

Երեկոյի ընթացքում նաեւ փոքրիկ տեսանյութեր ցուցադրվեցին, դրանցից մեկում Խորեն Աբրահամյանը կարդում է Արմեն Դավթյանի գործերը, որոնք դերասանն այնքան է հավանել, որ գրող Հովհաննես Երանյանին խնդրել է, որ գիրքը եւս մի քանի օր մնա իր մոտ։ 

Իր խոսքում ԱԺ պատգամավոր, բանաստեղծ Աղվան Վարդանյանն էլ նկատեց, որ գրքի նախաբանում Արմեն Դավթյանին բնորոշող մի ճշգրիտ բառ կա՝ ամենատպավորիչ․ «Իրոք, 80-ականների սկզբին, կեսերին Արմենի մուտքը բանաստեղծություն ամենատպավորիչն էր, եւ հազար ափսոս, որ Արմենն էլ չգրեց։ Այդպես՝ գրական իմաստով, մեկ էլ Արթյուր Ռեմբոն էր, որ ինչպես կտրուկ սկսեց գրել, այնպես էլ կտրուկ թողեց բանաստեղծությունը․․․, այդ ոգեղեն ներկայությունն Արմենի մոտ ուղղակի բացառիկ է։ Գալով գրքի վերջում դրված՝ հոդված ասեմ, թե էսսեին, դա իսկապես մի փառաբանություն է՝ հայ ռազմիկի ու հայ զինվորի։ Արմենի այդ գիրը բացառիկ է, եւ ես կուզենայի, որ այսօր, երբ կրթում են մեր երեխաներին ու մեծերին, բոլոր դպրոցներում ու տեղերում սա լիներ որպես ընթերցանության եւ սովորելու գիր»։

Միջոցառման ընթացքում ներկաները տարբեր զվարճալի դրվագներ էին պատմում, դրանցից մեկն էլ Արմեն Դավթյանը ներկայացրեց։ ««Գարուն» ամսագիր էի բարձրանում, մեր դասախոս Ռաֆայել Իշխանյանն էլ բարձրանում էր «Պիոներ» հանդես՝ սրբագրելու Հայոց պատմության մասին իր ակնարկները: Աստիճաններին հանդիպեցինք, ասաց՝ Արմեն, կարդացի բանաստեղծություններդ «Գարունում», բարդ ես գրում, բարդ…Ասացի՝ դե հիմա այդքան եմ կարողանում, ընկեր Իշխանյան: Ասաց՝ պարզ պիտի գրես, Թումանյանի նման, որ մարդիկ հասկանան: Ասում եմ՝ Սիամանթոն, Վարուժանը որ գրում են, բոլոր ընթերցողները հասկանո՞ւմ են… Ասաց՝ չէ, պետք է գրես Թումանյանի նման՝ մի եղիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես՝ մին դեպի քեզ, մին դեպի մեզ… Ասացի՝ ընկեր Իշխանյան, ես այդ մակարդակի հանճար չեմ, որ այդքան պարզ գրեմ»,- իրեն հատուկ հումորով կատակեց բանաստեղծը:

«Պատահական չէ, որ մեր Արմենի բանաստեղծությունները երբ կարդում ես, իր ձայնն ես լսում, ես դրա մասին միշտ մտածել եմ, բայց այսօր իմացա, որ ինքն արտասանելով է գրում։ Մարդիկ արտասանելով նաեւ վեպեր են գրել, հատկապես՝ Դոստոեւսկին, ու ինքը շարունակում է Դոստոեւսկու ավանդույթը պոեզիայով։ Այդ սերնդի բանաստեղծները՝ թե՛ Արմեն Դավթյանը, թե՛ Վահագն Աթաբեկյանը, կարծես չշարունակեցին գրելը, բայց մինչ օրս նրանց գրվածքները հնչում են խիստ արդիական, որովհետեւ լավ բանաստեղծությունը երբեք չի կարող արդիական չհնչել»,- ասաց ՀԳՄ նախագահ Է․ Միլիտոնյանն ու գրիչ նվիրեց բանաստեղծին՝ ցանկանալով, որ Արմեն Դավթյանն իր «շումերական անցյալով, շարունակական ներկայով» շարունակի գրել բանաստեղծություններ։

Տարածել

Հազարամյակների և օրերի միջով
Հազարամյակների և օրերի միջով

Արմեն Դավթյան

4800 ֏

Նկարագրություն

Արմեն Դավթյանը ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից է։ Առաջին քայլերն անելով 1980-ականների սկզբին՝ դարձել է համարձակ ու ինքնատիպ հեղինակ և գրական միջավայրում ճաշակ է թելադրել՝ ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։ Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։ Գիրքը տպագրության է պատրաստվել հեղինակի 60-ամյակի առիթով։