ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգու

Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ. Անի Քոչար 

newmag-y-n

 

Արդեն տևական ժամանակ է, ինչ լրագրող Անի Քոչարը ներկայացրել է իր «Հանձնվել չկա» գիրքը, որը պատմում է նրա՝ քաղցկեղի դեմ պայքարի երկու տարվա բարդ ճանապարհի և սպասված հաղթանակի մասին: Թեպետ գրքասերներն այն արդեն կարող են ձեռք բերել, սակայն պաշտոնական հեռուստաշնորհանդեսը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին Արմենիա հեռուստաընկերության եթերում, հաշվի առնելով կորոնավիրուսը՝ հեռուստաշնորհանդեսից հետո տեղի է ունենալու փոքր հանդիպում ընթերցողների հետ: Նախքան շնորհանդեսը Asekose.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ՝ գրքի ստեղծման մասին մանրամասներ իմանալու համար և ոչ միայն:

Նպատակը ցույց տալն է, թե ինչպես պետք է մարդն անկումից հետո ոտքի կանգնի, ապրի և փորձի երջանիկ լինել

Շատերին թվում է, թե ես հիվանդության մասին շատ եմ խոսել և սոցկայքերով ամեն բան պատմել եմ, սակայն դա թյուր կարծիք է: Ես հիվանդության և բուժման ընթացքում, առհասարակ, բլոգ չեմ վարել, բուժման ընթացքից որևէ բան չեմ պատմել, գաղտնի եմ պահել բուժման հետ կապված ցանկացած մանրուք և մարդկանց զերծ եմ պահել այն ամբողջ դժոխքից, որի միջով անցել եմ, խոսել եմ այդ մասին երկու անգամ՝ առաջինը, երբ հայտնել եմ ախտորոշման մասին և խնդրել եմ, որպեսզի ինձ բացակա չդնեն և հույս եմ հայտնել, որ անպայման այդ պայքարում հաղթելու եմ և վերադառնալու եմ, իսկ հետո խոսել եմ, երբ հիվանդանոցային բուժման ամիսները հաղթահարված էին, և ես արդեն վերադարձել էի տուն և պետք է շարունակեի ևս մեկ տարվա բուժման  կուրս: Այնպես որ այդ ամիսների ընթացքում, երբ իմ վիճակը եղել է ծանր, երբ ընդունել եմ քիմիաթերապիաներ և շատ հյուծված ու թույլ եմ եղել, նույնիսկ ի վիճակի չէի ինձ գրած հարյուրավոր նամակները կարդալ, ուր մնաց՝ դրանց պատասխանելը: Ակտիվությունը սկսվել է, երբ հիվանդությունը հաղթահարված էր, և ես ուզում էի իմ դրական օրինակով, իմ  հաղթանակով մոտիվացիա, ուժ, հույս լինեի բոլոր այն մարդկանց համար, ովքեր նույնպես այդ դժվարին պայքարի մեջ են, ովքեր ունեն խրախուսման կարիք, ովքեր կարիք ունեն սիրտ ու թևեր տվող խոսքի և վառ օրինակի: Իրականում, եթե մարդկանց հարցնեք՝ կկարողանան ասել, որ տեղյակ են, որ բուժվել եմ, սակայն թե ինչերի միջով եմ անցել, դա մնացել է փակ դռների հետևում, իսկ այդ դռները բացվում են միայն գրքի ընթերցողների առջև, պատմվում են դեպքեր և իրադարձություններ, որոնց մասին երբևէ չեմ բարձրաձայնել: Գիրքը պարունակում է ամբողջովին նոր տեղեկատվություն, չափազանց բաց և անկեղծ եմ ներկայացել իմ ընթերցողներին, իսկ նպատակը մեկն էր՝ ցույց տալ, թե ինչպես պետք է մարդն անկումից հետո ոտքի կանգնի, ապրի և փորձի երջանիկ լինել:

Չեմ հիշում, երբ որևէ մեկը համարձակվում է ինքնակենսագրական գիրք գրել՝ այսքան նեղ անձնական ողբերգության և խնդրի  թեմայով

Բնականաբար, ինձ համար հիվանդության թեման շատ ցավոտ է, ասել, որ այդ ամենին անդրադառնալը հեշտ էր՝ սխալ կլինի, մանավանդ, որ ես այդքան անկեղծ եմ խոսել և բացել եմ բոլոր փակագծերը, հատկապես, երբ ճիշտ հասկացվելու և ընդունվելու խնդիր կա, որովհետև նմանօրինակ գիրք մեր հայ իրականության մեջ ես չեմ հիշում, երբ որևէ մեկը համարձակվում է ինքնակենսագրական գիրք գրել՝ այսքան նեղ անձնական ողբերգության և խնդրի թեմայով և պատմելու մերկ ճշմարտություններ, որոնք գուցե շատ համարձակ են ընթերցողին պատմելու համար, ովքեր քեզ այդքան լավ չեն ճանաչում և գուցե չեն պատկերացնում, թե ինչու ես այդքան անկեղծացել:  Պետք է կրկնվեմ և ասեմ, որ գիրքն ունի մեկ նպատակ՝ օրինակ լինելու և մոտիվացնելու բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն դժվարին հիվանդություններ են հաղթահարում, այլ առհասարակ, կյանքի բարդ փորձությունների մեջ են, որոնք իրենց անելանելի են թվում: Ցանկանում եմ իմ դառը փորձով, այս կյանքի գնով գրված գրքի միջոցով հույս հայտնել, հավատ ներշընչել և ասել, որ հանձնվել չկա:

Գիրքը նվիրված է իմ փոքրիկ զարմուհի Մանեի հիշատակին, ով նույնպես ունեցել է քաղցկեղ և,ավաղ, լքել է աշխարհը

«Հանձնվել չկա» գիրքը նվիրված է իմ փոքրիկ զարմուհի Մանեի հիշատակին, քրոջս՝ Սոնայի դուստրն է, ով նույնպես ունեցել է քաղցկեղ և, ավաղ, լքել է աշխարհը: Իհարկե, Մանեն մեր սրտերում է: Սա փակ թեմա է ոչ միայն ինձ, այլև՝ ընտանիքիս համար, մենք աշխատում ենք այդ ցավոտ թեմայի մասին չխոսել, քանի որ համարում ենք, որ Մանեն միայն ֆիզիկապես մեզ հետ չէ, հիշատակը փորձում ենք վառ և կենդանի պահել: Կարծրատիպ կա, որ ես շատ բաց եմ և խոսում եմ ամեն ինչի մասին, սակայն իրականությունն այլ է, ես շատ փակ եմ, կան թեմաներ, որոնց մասին աշխատում եմ, առհասարակ, չխոսել, որովհետև դրանք շատ անձնական են: Մանեիս թեման փակ էր նաև քրոջս համար, նույնիսկ չէի համարձակվել ասել նրան, որ գիրքը նվիրում եմ Մանեիս հիշատակին, նույնիսկ լուսանկար չէի համարձակվել խնդրել, որպեսզի գրքում տեղադրեինք: Քույրս այդ մասին իմացել է, երբ գիրքը հանձնել էինք տպագրության, սա նաև անակնալ է ընտանիքիս համար, պարզապես մեծ ցանկություն ունեի նրա հիշատակին նվիրելու այս գիրքը: Առհասարակ, մեծ երազանք ունեմ հետագայում հիմնադրամ կամ կազմակերպություն ունենալու, որը կսատարի քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկներին և մարդկանց և Մանեիս անունը կկրի, որովհետև ցանկանում եմ, որ Մանեիս անունը և հիշատակն ապրի և ապրեցնի:

Ասում եմ՝ հանձնվել չկա, որովհետև վաստակել եմ այդ իրավունքը, դժոխային օրերից հետո, Աստծո կամոք, հաղթանակ եմ տոնել

«Հանձնվել չկա»-ն հիվանդության մասին չէ, ինքնակենսագրական և մոտիվացնող գիրք է, որը մեկ կնոջ պայքարի պատմություն է, մեկ կնոջ հիվանդության դրաման է՝ իր գեղեցիկ և հաղթանական հանգուցալուծմամբ: Թվում է, թե այս պատմությունը պետք է հետաքրքրի միայն օնկոլոգիական խնդիրներ ունեցողներին կամ այլ հիվանդություններ ունեցողներին, սակայն սա նույնպես կարծրատիպ է, որովհետև այս կյանքը երբեմն մեզ այնպիսի տհաճ անակնկալներ է մատուցում և այնպիսի պահերի է մատուցում, որ մենք դրան ամենաքիչն ենք սպասում: Մարդկանց խնդիրները կարող են շատ տարբեր լինել և պայքարի ձևերն էլ են տարբեր, իսկ իմ օրինակն այն մասին է, թե որքան կարևոր է մարտական ոգին, անսասան հավատը և չափացանզ մեծ սերը կյանքի և ընտանիքի անդամների նկատմամբ, ապրելու անսահման ցանկությունը, որը որ յուրաքանչյուր էջից ու տողից փոխանցվում է ընթերցողին, կարծես՝ բոլոր հուսալքված մարդկանց հույս և հավատ է ներշնչում, որ հանձնվել չկա: Իմ օրինակը ցույց էր տալիս, թե թվում էր ամեն բան իմ դեմ էր, պայքարելու որևէ հուսադրող կետ չկար, որից կարելի էր հենվել, բայց պետք էր շարունակել՝ չնայած բոլոր հանգամանքներին: Երբ պայքարդ շարունակում ես մեծ հավատով, նոր դռներ են բացվում: Կարող է անհամեստ թվալ, բայց այս գիրքը պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում և մշտապես վերընթերցվի, որովհետև մենք շատ արագ ենք մոռանում կյանքի տված դասերը: Փորձում ենք մարդկանց ցույց տալ, որ անգամ ամենախավար օրերից հետո հնարավոր են պայծառ լուսաբացներ, որ անգամ ամենադժվարին և ծանր օրերից հետո հնարավոր է կրկին ժպտալ և երջանիկ լինել: Ասում եմ՝ հանձնվել չկա, որովհետև վաստակել եմ այդ իրավունքը, այդ դժոխային օրերից հետո, Աստծո կամոք, հաղթանակ եմ տոնել: Հիմա էլ մարդկանց իմ օրինակով ցույց եմ տալիս, որ պետք է պայքարել: Հույս ունեմ, որ իմ գիրքը կարդալուց հետո մարդիկ հավատով կզինվեն, որովհետև հավատը հրաշքներ է գործում: Արդեն շատ արձագանքներ եմ ստացել ընթերցողներից, ովքեր նշում են, որ գրքից հետո վերանայել են իրենց կյանքը:  Դատելով արձագանքներից՝ վստահաբար կարող եմ ասել, որ գիրքն իսկապես տալիս է կյանքը վերաիմաստավորելու հնարավորություն, ինչ-որ առումով խորը շունչ քաշելու և ասելու՝ իսկապես հանձնվել չկա: 

Անի Քոչարի վերադարձը եղավ

Դեռ նախորդ տարի ասել էի, որ այս տարի գարնանը գալու եմ Հայաստան մեծ նախագծով, եկել էի, սակայն թագավարակը վրա հասավ, նախագիծը տեղափոխվեց: Խոսքը «Հանձնվել չկա»-ի մասին է, որ միայն իրենից գիրք չէ ներկայացնում: Հետագայում այլ մոտիվացնող նախագծեր էլ կան, որոնք պետք է կյանքի կոչվեն, պարզապես թագավարակը խափանեց մեր ծրագրերը: Հուսով եմ, որ թագավարակը կնահանջի, և հաջողությամբ կիրականացնենք այն ամենը, ինչ նախապես մտածել էինք: Շատ մտքեր ունեմ, որոնք կապված են հաղթանակի, չհանձնվելու և մոտիվացնելու հետ, ինչպես խոստացել էի՝ Անի Քոչարի վերադարձը եղավ. ես հիմա մարդկանց տներում եմ գրքի տեսքով, նախկինում դա տեղի էր ունենում ամսագրի ձևով: Ես Հայաստանի հետ կապված եմ հազար թելերով և չեմ կարծում, որ այն լքել եմ, հիմա նաև կապված եմ անձնական հարցով, բայց դրա մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև վերջին տարիներին աշխատում եմ անձնականի մասին չխոսել:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Տարածել

Հանձնվել չկա՛
Հանձնվել չկա՛

Անի Քոչար

5800 ֏

Նկարագրություն

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։