Ես անելու եմ անհնարինը. Նաիրա Զոհրաբյան
Գրքային իսկական տոնի վերածված «Նյումեգի ամառային փառատոնը» փոքրիկների համար նշանավորվեց նաեւ նրանով, որ հեքիաթներ կարդացին տարբեր ոլորտներում հայտնի ու սիրված դեմքերը: Այդ թվում՝ ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ կարդաց Արփի Մաղաքյանի երեւ
- Տիկին Զոհրաբյան, խորհրդարանական երկար ու դժվար աշխատանքից հետո՝ որքանո՞վ էր հեշտ երեխաների հետ շփվելը:
- Շատ հեշտ էր, որովհետեւ սա իմ առաջին փորձը չէ: Խնկո Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը շատ հետաքրքիր նախաձեռնություն ուներ՝ հայտնի մարդիկ հեքիաթներ էին կարդում երեխաների համար: Այն ժամանակ էլ կարդացել եմ Նարինե Աբգարյանի հեքիաթներից: Ի դեպ, կարծեմ՝ Նիկոլն էլ ինչ-որ մի հեքիաթ էր կարդացել Խնկո Ապոր գրադարանում: Ես նաեւ, որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, մշտապես շփվեմ եմ երեխաների հետ: Պարբերաբար այցելում եմ կավագործության կենտրոն, որտեղ որոշակի հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաներ կան եւ նրանց բուժման եղանակներից մեկը նաեւ կավագործությունն է, իրենց հետ էլ եմ աշխատում: Դրանից բացի, պատվավոր դոնոր եմ եւ արյուն եմ տալիս քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այնպես որ, սիրում եմ երեխաներին եւ կենդանիներին: Հիշեցնեմ, որ կենդանիների պաշտպանության Friends of Luchy-ի կազմակերպության նախագահն եմ: Այսինքն՝ քաղաքականությանը զուգահեռ՝ ունեմ իմ կյանքը, որտեղ երեխաներն են, կենդանիները, գիրքն ու գրականությունը եւ, պարզապես, լռությունը, որը ոչ մի բանի հետ չեմ փոխի:
- Երեխաների հետ շփման հարցում, այսպես ասած, «անչափահաս» պատգամավորների հետ շփման փորձը Ձեզ օգնե՞ց, թե՞ խանգարեց:
- Գիտեք, իրենց չեմ նկատել, որովհետեւ չեմ նկատում անհետաքրքիր մարդկանց: Ես կարող եմ մի փոքրիկ ծիտիկի մեջ փողոցում ավելի մեծ հետաքրքրություն տեսնել, բայց անբովանդակ մարդկանց չտեսնել: Էլիոթը մի այսպիսի տողեր ունի՝ սնամեջ մարդիկ, այսինքն՝ թեփով լցված մարդիկ: Իրենք իմ նյարդերի վրա անգամ չեն ազդում, որովհետեւ, պարզապես իրենց չեմ նկատում: Շատ հետաքրքիր պաշտպանական շերտ ունեմ՝ միշտ ինձ պաշտպանել եմ վատ էներգիայից: Իհարկե, եղել են մարդիկ, ովքեր փորձել են իմ պաշտպանական շերտն իրենց չարությամբ վնասել, բայց, բարեբախտաբար, իմ էներգետիկան շատ ավելի ուժեղ է: Ուղղակի, չեմ շփվում դատարկ, անբովանդակ եւ անիմաստ մարդկանց հետ, իսկ այդպիսի մարդիկ շատ կան:
- Չե՞ք կարծում, որ այսօր հեքիաթների պակաս չկա մեր իրականության մեջ՝ ժողովրդին նույնիսկ ամենաբարձր մակարդակով են «հեքիաթներ» պատմում: Սա վտանգավոր տենդենց չէ՞:
- Այսօր բարի հեքիաթների պակաս կա, չար հեքիաթներ՝ որքան ասես կան: Մենք այսօր բարի հեքիաթների պակաս ունենք: Երբ ինձ հարցրեցին՝ ինչո՞ւ հասանք այս ճգնաժամին, պատասխանեցի՝ որովհետեւ դադարեցինք միմյանց սիրել: Այո՛, սերը գնաց մեզնից, մեր հոգուց, մեր ձեռքերից, մեր ափից եւ դրա համար մեր երկիրը հայտնվեց այս ճգնաժամի մեջ: Չեմ հիշում, թե ով է ասել, բայց շատ կարեւոր միտք է՝ դժոխքն այն է, երբ դու այլեւս չես կարող սիրել: Մենք պետք է վերգտնենք սերը:
- «Իրավունքի» հետ զրույցում դեռեւս երկու տարի առաջ ասել էիք, որ գիրք եք գրելու խոհանոցային բաղադրատոմսերի մասին, բայց այսօր ասացիք, որ պատրաստվում եք ինքնակենսագրական գրել: Ի՞նչ փոխվեց:
- Խոհանոցի մասին գիրքը առողջ սննդակարգի մասին է, այն գրված է եւ արդեն տպագրության փուլում է: Պարզապես, սկսվեց համավարակը, հետո պատերազմը, այնուհետեւ հրատարակչությունը փոխեցի, դրա համար մի քիչ ձգձգվեց: Այնպես որ, մեկը մյուսի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է ինքնակենսագրականին, ես հասկացա, որ իմ կյանքը լրագրության եւ քաղաքականության մեջ, իսկապես, շատ հետաքրքիր է, եւ արժե գրել այդ մասին: Օրինակ, մի փոքրիկ դրվագ պատմեմ, թե ինչպես, որպես լրագրող, խուսափեցի մասնակցելու «Ազատություն» ռադիոկայանին հաճախականությունից զրկելու քվեարկությանը: Գնացի եւ իմ ծանոթ, շատ սիրելի վիրաբույժին ասացի՝ ինձ պետք է վիրահատեք, որովհետեւ ես այդ օրը չպետք է լինեմ Ազգային ժողովում:
- Արձակուրդային շրջան է սկսվում, հետաքրքիր է՝ ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ երեխաներին եւ ո՞ր գիրքն է Ձեր կյանքում ինչ-որ բան փոխել:
- Կարծում եմ՝ երեխաները պետք է սկսեն հեքիաթներից: Հեքիաթներ ինքս էլ մինչեւ հիմա կարդում եմ: Դրանք նաեւ ինձ քաղաքականության մեջ են շատ բան տվել: Հեքիաթներն ինձ սովորեցրեցին միշտ փնտրել ելք, որովհետեւ երբ քեզ թվում է, թե ելք չկա, միշտ հիշում ես, որ հեքիաթներում ասում է՝ կգնաս աջ, սա կտեսնես, ձախ կգնաս՝ կտեսնես սա: Այսինքն՝ հեքիաթները միշտ սովորեցրեցին փնտրել եւ գտնել ելք քաղաքականության մեջ եւ ամենակարեւորը՝ հավատալ հրաշքի, երբ քեզ թվում է, որ այլեւս ոչինչ հնարավոր չէ: Կոկո Շանելը մի շատ հետաքրքիր խոսք ուներ. «Եթե ուզում ես հասնել անհնարինին, դու պիտի անես անհնարինը»: Իմ կյանքում հաճախ եւ շատ դեպքերում ամեն օր արել եմ անհնարինը: Ու հիմա էլ կտեսնեք՝ ես անելու եմ անհնարինը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը