BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Ֆրանսիացի գրողը հետաքննել է Դինքի սպանությունը ու

Ֆրանսիացի գրողը հետաքննել է Դինքի սպանությունը ու գիրք գրել

newmag-y-n

Լրագրող եւ գրող Վալերի Մանտոն, որը 2008-2013թթ աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Էբդո» շաբաթաթերթում, բնակվում է Մարսելում եւ Ստամբուլում: Ֆրանսիայում բեսթսելեր համարվող «Ակոս» գիրքը, որի հայերեն թարգմանության շնորհանդեսը կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դե

Այս գրքում Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր` գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական երգիծանքը եւ սիրավեպը: Հեղինակը Մարսելից Ստամբուլ է մեկնում հանդիպելու նախկին ընկերուհուն, ձախ հայացքների տեր ընկերներին, յոգայի ուսուցչին եւ սկսում աստիճանաբար բացահայտել Ստամբուլն ու նրա բնակիչներին: «Ակոսի» գլխավոր հերոսուհին ապրելով Բոսֆորի ասիական ափին 1,5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը եւ այն միջավայրը, որտեղ տեղի ունեցավ ողբերգությունը: Ֆրանսիացի գրող եւ սցենարիստ Վիրջինի Դեպանտը հետեւյալ կերպ է բնորոշել Մանտոյի գիրքը. «Անկեղծ գիրք, որը պատկերում է ժամանակակից Թուրքիան: Պատմում է այն մասին, թե ինչ կարող է կատարվել վաղվա Ֆրանսիայում»: 

Շնորհանդեսի ժամանակ Վալերի Մանտոն ասաց, որ «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի գիրքն իրեն նվիրել էր ընկերներից մեկը, ինչից հետո էլ հետաքրքրություն է առաջացել Դինքի հանդեպ: Նա հավելեց, որ գիրքը նվիրում է նաեւ «Շառլի Էբդոյի» իր այն ընկերներին, որոնց մահվան ողբերգությունը վերապրել է: «Այս գիրքը Թուրքիայում չի թարգմանվել, բայց գիտեմ, որ ոմանց ձեռքին կա, եւ այնտեղ եւս կարդում են»,-ասաց հեղինակը: «Գրքի հայերեն թարգմանությունը ինձ հնարավորություն է ընձեռում գտնվել Հայաստանում եւ համեստորեն անել այն, ինչ ժամանակին փորձել է անել Հրանտ Դինքը, նաեւ պատմել այն մարդկանց մասին, որոնք շարունակում են իրենց պայքարը այսօրվա Թուրքիայում»,-շեշտեց Վալերի Մանտոն: Ինչ վերաբերում է Դինքին, որ ցանկանում էր «հայկական արյունը մաքրել թուրքական թույնից», նրա երազանքը նույնպես սպանվեց: 

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը նշեց, որ երբ Արտակ Ալեքսանյանն առաջարկել է թարգմանել գիրքը, սկզբում ցանկացել է հրաժարվել, քանի որ այն բարդ էր թվում, բայց մյուս կողմից՝ այնքան օրիգինալ էր, որ չի դիմացել «գայթակղությանը»: Նա հույս հայտնեց, որ Հայաստան այցելությունից հետո Մանտոն մի գիրք էլ Հայաստանի մասին կգրի, կցանկանա անպայման տեսնել Արարատ լեռը: «Դուք ոչ միայն ցանկալի կին եք Թուրքիայում, այլեւ Հայաստանում»,-ասաց Սամվել Գասպարյանը: Խոսելով գրքի ու թուրքական իրականության մասին` նշեց, որ ուսումնասիրելով Թուրքիայի օրհներգը, կարելի է պատկերացում կազմել այդ երկրի մասին, քանի որ օրհներգում ուշագրավ միտք կա. «Փրկիր ինձ այս անատամ հրեշից, որի անունն է քաղաքակրթություն»: 

Վալերի Մանտոյի «Ակոս» գրքի հայերեն հրատարակությունն իրականացրած «Նյու մեգ» ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի ձեւակերպմամբ, եթե մինչեւ պատերազմը այս գիրքը հետաքրքիր էր իրենց համար որպես ֆրանսիական հայացք Հրանտ Դինքին, այժմ այն ֆրանսիական հայացք է թուրքական հասարակությանը, որտեղ հարեւանների հանդեպ քարոզվում է կրոնական ու էթնիկ ատելություն: «Մինչեւ պատերազմը Թուրքիան հայերի համար թշնամի երկիր չէր, պարզապես պրոբլեմատիկ երկիր էր` ցեղասպանի պատմական խարանով, որի հետ երբեւէ հնարավոր էր կարգավորել բարիդրացիական հարաբերություններ, մինչդեռ պատերազմից հետո Թուրքիան հայերի համար դարձել է համար 1 թշնամի, պետություն, որի հետ տնտեսական, քաղաքական, սոցիալական, գիտական, մշակութային եւ որեւէ հարաբերություն հաստատելը առաջիկա տասնամյակներում լինելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին կախված մեծագույն սպառնալիք»,-ասաց Արտակ Ալեքսանյանը: 

Տարածել