BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկել է «Գրքապտույ

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեկնարկել է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը

newmag-y-n

Ճիշտ մեկ ամիս հետո՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ավանդաբար տեղի ունեցող գրքի տոնին ընդառաջ մեկնարկում է «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնած «Գրքապտույտ» խորագրով 4 փուլից բաղկացած մրցույթ-նախագիծը, որին կմասնակցեն մի շարք հ

Ճիշտ մեկ ամիս հետո՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ավանդաբար տեղի ունեցող գրքի տոնին ընդառաջ մեկնարկում է «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնած «Գրքապտույտ» խորագրով 4 փուլից բաղկացած մրցույթ-նախագիծը, որին կմասնակցեն մի շարք հրատարակչություններ՝ է'լ ավելի ամրապնդելու գիրք-ընթերցող-հրատարակչություն կապը։ Մրցույթում հաղթած ընթերցողները կպարգևատրվեն բեստսելլեր դարձած լավագույն գրքերով։

Այսօր հրավիրված ասուլիսին տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն արտահայտեցին անգամ հետպատերազմական և համավարակային այս բարդ իրավիճակում գրքերի տպագրոթյան և գրքերի վաճառքի կապակցությամբ։

«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող, գրականագետ Հակ Համբարձումյանն ասաց. - «Որքան շատ լինեն գրքի տոները, այնքան ավելի հասարակությունը գուցե մոտենա գրքին, կգնի, կընթերցի։ Մենք այսպիսի հատուկենտ տոներ էինք ունենում, և շնորհակալություն իհարկե Լևոն Անանյանին, այն ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահին, որ այս գիրք նվիրելու, գրքի տոնը նրա նախաձեռնությամբ եղավ։ Դրանից հետո շատացան, և տեսնում ենք, որ արդեն առանձին հրատարակչություններ տարբեր էս տեսակ տոներ են նախաձեռնում ողջ տարվա ընթացքում։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ էս տեսակ քիչ թե շատ մասշտաբային միջոցառման հետ կապված, եթե համապատասխան լուսաբանում է լինում, անպայման գրքի վաճառքները առնվազն 30-40 տոկոս աճում են»։

Newmag հրատարակչության առաջխաղացման և զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանի խոսքով, 2020 թվականի բարդ իրավիճակի հաղթահարումից հետո 2021 թվականի հենց այս օրը իրենք ներկայացրել են առաջին գիրքը. - «Դա նվիրված էր Հրանտ Դինքին։ Վալերի Մատոյին «Ակոս» վեպն էր։ Հենց այսօր էլ Հրանտ Դինքի մահվան օրն է։ Դրանով սկսվեցին ոչ միայն մեր նոր գրքերի հրատարակությունները, այլ նաև շնորհանդեսները։ Սովորաբար մեր գրքերը բեստսելլերներ են, և ունենք ստաբիլ վաճառք։ Իհարկե, փառատոները, տարբեր միջոցառումները, զեղչերը նպաստում են։ 2021-ին մենք առաջին անգամ անցկացրեցինք մեր հրատարակչության՝ Newmag-ի Summer Fest-ը, որը տասներկու ժամ տարբեր գրքերի շնորհանդեսներ էին, շատ հետաքրքիր հանդիպումներ տեղի ունեցան։ Անցորդները, ովքեր անցնում էին Երազ այգու կողքով, գալիս էին, մասնակից էին դառնում։ Եվ մինչև ուշ երեկո այդ միջոցառումը շարունակվեց։ Այս տարի ամռանը կանցկացնենք միջոցառումը, ընդգրկումն ավելի կլինի։ Բացի դրանից, պետք է ասեմ, որ այս պահին Newmag-ը շատ մեծ թափով պատրաստվում է փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվան։ Տեղի կունենա շատ մեծ միջոցառում, մոտավորապես յոթ գրքի շնորհանդես է նախատեսվում, բազմաթիվ գրողների ներկայություն տարբեր երկրների, ովքեր հեղինակել են այդ գրքերը։

«Բուկինիստ» գրավաճառ ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանն ընդգծեց. - «Զարմանալի բան պետք է ասեմ. 2021-ը ռեկորդային տարի էր մեզ համար և' հրատարակչության գծով, և' վաճառքների գծով։ Քովիդյան և հետպատերազմյան էդ դաժան տարվանից հետո անհավանական թվեր գրանցեցինք, որոնք ավելի բարձր էին, քան, օրինակ, 2019-ինը։ Ինչը շատ ուրախալի է, դա նշանակում է, որ մեր ազգը, մեր ժողովուրդը ճիշտ ուղու վրա է, գիրք է առնում, գիտելիք է ուզում ստանալ, ուզում է ուժեղանալ, ինչը մեզ շատ անհրաժեշտ է այս պահին»։

«Էդիտ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի համոզմամբ, տարիների ընթացքում ավանդույթ դարձած Գիրք նվիրելու օրը մարդկանց առավել մտերմանալու մի հրաշալի առիթ է. - «Գիրք նվիրելը ընդհանրապես կուլտուրա է, որը ոչ միայն հաճելի պրոցես է, այլև նվիրողին ստիպում է, որ ճանաչի նախասիրությունները այն մարդու, ում նվիրում է, գրական ճաշակը պետք է իմանաս... մտերմություն է իրենից ենթադրում։ Ընթերցողն ինքը, երբ որ մտնում է գրախանութ, երկու բանի համար է այդ օրերին մտնում. համար մեկ՝ որ նոր գիրք տեսնի, և երկրորդը՝ որ զեղչեր ունենան։ Ինչո՞վ է կարևոր այս տոնը։ Ընդհանրապես, երբ որ գիրքը վաճառվում է, ասենք, հրատարակչությունը գիրքը տվեց գրախանութին, իր համար դա կարող է լինի վաճառք։ Բայց գրքի ուղիղ վաճառքը նա է, երբ որ հրատարակչից հասնում է ընթերցողին»։

«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը, անդրադառնալով 2021 թվականին գրացած արդյունքներին, ուշագրավ դիտարկումներ արեց. - «Թե' քովիդի ժամանակաշրջանը, թե' պատերազմը հանգեցրեցին նրան, որ մարդիկ սկսեցին ավելի շատ գիրք կարդալ։ Մասնավորապես քովիդյան ժամանակաշրջանում մարդիկ նստած էին տանը, չգիտեին ինչ անել և սկսում էին կարդալ, ինչը շատ ոգևորող էր և ուրախացնող էր։ Մասնավորապես այն փաստը պիտի առանձնացնեմ, որ պատերազմից հետո ավելի հայրենասիրական գրքեր սկսեցին ընթերցել, պատմավեպերը վաճառքը աճեց,։ 2021-ի ընթացքում մեծ շեշտ է դրվել հայ հեղինակների ստեղծագործությունների հրատարակման վրա։ Եվ պետք է ասեմ, որ հայ հեղինակների ստեղծագործությունների վաճառքը չի զիջում բոլորովին բեստսելլեր կամ գեղարվեստական գրքերի վաճառքին արտասահմանցի հեղինակների, ինչը շատ ուրախալի է»։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում էին գրահրատարակչությունների ներկայացուցիչները, թե' գրքերի հրատարակության ավելացումը, թե' գրքերի վաճառքն ու հանրահռչակումը, միմիայն դրական ազդեցություն կարող են ունենալ կիրթ, զարգացած հասարակություն ձևավորելու համար։

Տարածել