ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Franconfest-ի շրջանակում Երևանում կմեկնարկի հեղինա

Franconfest-ի շրջանակում Երևանում կմեկնարկի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան ընտրությունը

10/14/2024

newmag-y-n

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող և «Գոնկուր» մրցանակի ֆրանսիական ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները, «Գոնկուր» ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն հոկտեմբերի 12-ին Երևանում կմասնակցեն Franconfest-ին, որի շրջանակում կմեկնարկի «Գոնկուր»-ի հայաստանյան ընտրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ, «Նյումեգ» հրատարակչության հետ գործընկերությամբ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) աջակցությամբ Հայաստանը դառնում է «Գոնկուր»-ի` իր ընտրությունն անցկացնող 39-րդ երկիրը։

Հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Պասկալ Բրուկներն ասաց՝ Հայաստանն ու Ֆրանսիան կապված են պատմական  լուրջ կապերով. նույնիսկ 1915 թվականից առաջ է այդպես եղել, ուստի «Գոնկուր»-ը Հայաստան բերելը խորհրդանշական և քաղաքական  կարևորություն ունի։ 

««Գոնկուր»-ը 1903 թվականին ստեղծել են Գոնկուր եղբայրները՝ հիմք դնելով կարևոր մրցանակաբաշխության, որը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում»,-նշեց նա և հավելեց՝ ուրախ է, որ Հայաստանը «Գոնկուր» ընտանիքի անդամ է դարձել։ 

«Գոնկուր»-ն ամեն տարի շնորհվում է ֆրանսերեն արձակ գեղարվեստական ​​լավագույն ստեղծագործությանը, որն ընտրվում է 10 հայտնի հեղինակներից բաղկացած ժյուրիի կողմից: Նոյեմբերի 4-ին Փարիզում դափնեկրի հռչակումը ֆրանսիական գրական աշխարհի կարևորագույն իրադարձությունն է։

1998 թվականին Լեհաստանում սկիզբ է դրվել «Գոնկուր»-ի առաջին օտարերկրյա ընտրությանը։ Յուրաքանչյուր երկրում տեղի ուսանողներից բաղկացած ժյուրին փարիզյան «Գոնկուր»-ի ստեղծագործությունների միևնույն ընտրանուց ընտրում է իր հաղթողին։

Պասկալ Բրուկների խոսքով՝ «Գոնկուր» մրցանակի են արժանացել այնպիսի հայտնի գրողներ, ինչպիսիք են Մարսել Պրուստը, Ռոմեն Գարին, Միշել Ուելբեքը և այլք։  «Արտասահմանյան «Գոնկուր»-ի հիմնական նպատակն է համեմատել տարբեր երկրների գրական ճաշակն ու հասկանալ այն համընկնո՞ւմ է փարիզյան «Գոնկուր»-ի գրական ճաշակին, թե՞ շատ է տարբերվում»,-շեշտեց նա։

«Նյումեգ» հրատարակչական ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը «Գոնկուր»-ին Հայաստանի մասնակցությունը երկրի գրական դաշտում վերջին տասը տարվա ամենամեծ մշակութային իրադարձությունն է համարում։ «Հոկտեմբերի 12-ին Franconfest-ի ընթացքում մենք կհայտարարենք ազգային ժյուրիի կազմը։ Նրանք Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական ​​համալսարանի և Վ. Բրյուսովի անվան պետական ​​համալսարանի ֆրանսիական գրականության բաժինների 31 ուսանողներ են։ Նրանք կկարդան կիսաեզրափակիչ անցած ութ գրքերը, մարտին կլինի քվեարկությունը, և հաջորդ փառատոնին մենք կհրատարկենք այդ գրքի հայերեն թարգմանությունը»,-հայտնեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հրատարակչությունը ծրագրում է հայ հեղինակների իր կատալոգով հաջորդ տարի մասնակցել  Փարիզի գրքի միջազգային փառատոնին, ինչը կլինի ֆրանսիացի հրատարակիչներին ժամանակակից հայ գրականությունը ներկայացնելու իրենց առաջին փորձը։  

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծեց՝ այն փաստը, որ տարբեր երկրներ միանում են «Գոնկուր»-ի ընտանիքին և կարողանում են մասնակցել մրցանակակրի ընտրությանը, խոսում է այն մասին, որ «Գոնկուր»-ը կենդանի կառույց է և զարգանում է։ Նա հավաստիացրեց՝ հայաստանյան ժյուրին անկախ ընտրություն կկատարի, և դա չի առնչվի փարիզյան «Գոնկուր»-ի ընտրության հետ։ «Ինչպես գրական, այնպես էլ քաղաքական և ռազմական դաշտում մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը»,-ասաց դեսպանը։ 

Խոսելով մրցանակակրի ընտրությանը ուսանողների մասնակցության մասին՝ Դըկոտինյին նշեց, որ նրանք լիարժեք տիրապետում են լեզվին և քաջածանոթ են ֆրանսիական մշակույթին։ 

«Այն փաստը, որ Հայաստանը մասնակցում է  մրցանակի ընտրությանը, հաստատում է, որ Հայաստանը ֆրանկոֆոն տիրույթի կարևոր մաս է։ Հայաստանը 2018-ին Երևանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը, Հայաստանում  մոտ 50 հազար աշակերտ դպրոցում սովորում է ֆրանսերեն, Երևանի պետական և Վ. Բրյուսովի անվան համալսարաններում կան ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոններ, Հայաստանում կա ֆրանսիական համալսարան, որտեղ  ավելի քան 2200 ուսանող է սովորում, և ֆրանկոֆոնիան Հայաստանում միայն մայրաքաղաքի համար չէ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ևս ֆրանսերենի ֆակուլտետ կա։ Ամբողջ երկրի տարածքում կա մոտ ինը ֆրանկոֆոն կենտրոն, որտեղ քննարկումներ, բանավեճեր են անցկացվում։ Դա նպաստում է երկրների մշակութային կապերի զարգացմանն ու ռազմավարական նշանակություն ունի»,-շեշտեց Օլիվիե Դըկոտինյին։

«Գոնկուր»-ի հայաստանյան ընտրության ստեղծումը Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի Հրատարակության աջակցության ծրագրի նոր նախաձեռնությունն է, որն աջակցում է հրատարակիչներին ֆրանսալեզու գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ հրատարակելու հարցում:

Տարածել