Հայկական մամուլը՝ Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեպի մասին։
Արման Սաղաթելյանի նոր վեպը հետաքրքրել է շատերին։ Ու դա պատահական չէ, քանի որ այն պատմում է 1990-ականների Հայաստանի ու Արցախի մասին։ Առավել ևս, որ այդ տարիների մասին գեղարվեստական գործեր քիչ կան։ Ահա այն լրատվամիջոցների ցանկը (ակտիվ հղումներով), որոնք հրապարակել են Newmag-ի մամուլի հաղորդագրությունը կամ դրա հիման վրա պատրաստել են հոդված։
Արման Սաղաթելյան
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:
Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը:
Կարդա նաև
Ինչո՞ւ «Անունները չփոխել». Վրաերթ, մարդկանց կյանքից զրկել, լրագրողական հետաքննություն. Մարիաննա Հակոբյանի նոր գիրքը
«Սուրճ ու սեր առավոտից». Գրականության և արվեստի ձմեռային փառատոն․ Newmag Winterfest 2026 29.01.2026
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին