ՆՈՐ ԳՐՔԵՐ, ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՒ ՄԻՆՉԵՒ 40% ԶԵՂՉ
02/17/2025
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, Newmag հրատարակչությունը կազմակերպում է գրքի եւ արվեստի փառատոն, որը կանցկացվի փետրվարի 16-ին՝ Երեւանում։ Newmag Winterfest 2025 փառատոնի բացումը կնշանավորվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով:
Համերգային հետաքրքիր ծրագրով հանդես կգա նաեւ Սյուզաննա Մելքոնյանը։ Գալա համերգին ելույթ կունենա Գոռ Սուջյանը։ Քանի որ փառատոնին ներկայացված են արցախցի հեղինակներ, ելույթ կունենա նաեւ «Արցախի ձայներ» խումբը։
Փառատոնին ներկայացվելու են չորս նոր գիրք ու մեկ ուղեցույց. Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն, որը նվիրված է արցախյան պատերազմին, լքված հայրենիքին եւ հանդիպման սպասումներին: Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը»՝ ականատեսի վկայությունները, որը հեղինակի ու տասներկու կնոջ պատմություններ են՝ գաղթի ճանապարհի եւ կորցրած հայրենիքի մասին:
Փառատոնին Սյունե Սեւադան կներկայացնի իր նոր գիրքը՝ «Արիության մետաղ» քաղաքային վեպը, որը պատմում է անհայտության մեջ երջանկություն փնտրողների մասին: Newmag-ը հրատարակել է նաեւ երգահան, բանաստեղծ Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Գիրքը կոչվում է «Հայելիս»։ Գրքի շնորհանդեսից հետո Նազենի Հովհաննիսյանը, Հրաչուհի Ութմազյանն ու Վարշամ Գեւորգյանը կընթերցեն նրա ստեղծագործություններից։
Գրքերի շնորհանդեսներին զուգահեռ, տեղի կունենան նաեւ պանելային քննարկումներ, ցուցահանդես եւ գալա համերգ: Պանելային քննարկումներից մեկը, որը կոչվում է «Բացառիկ հրատարակությանն ընդառաջ. հայկական տեխնոթռիչքն ու Պոլիտեխնիկը», նվիրված է հրատարակչության՝ առաջիկայում հրատարակելիք գրքերից մեկին՝ Պոլիտեխնիկի պատմությանը։ Քննարկման մասնակիցները կխոսեն հայկական տեխնոթռիչքի ու այդ հարցում մեծ դեր ունեցած Պոլիտեխնիկական համալսարանի գրեթե մեկդարյա պատմության մասին։ «Բեսթսելլերից մեկ տարի անց. հանդիպում Newmag-ի քառյակի հետ» պանելային քննարկման նախորդ ձմեռային փառատոնի չորս հեղինակներն են։
Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան Newmag-ի հրատարակած բոլոր գրքերը ձեռք բերել մինչեւ 40% զեղչով։ Փառատոնի մուտքն ազատ է:

Հասմիկ Գյուլնազարյան
Արևիկ Ուդումյան
3800 ֏
Նկարագրություն

Ավետ Բարսեղյան
8800 ֏
Նկարագրություն
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։

Սյունե Սևադա
5800 ֏
Նկարագրություն
Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։
Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։
Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Գլխավոր գործընկեր՝ «Սպարսիս» ընկերություն։
Գործընկեր՝ «Բ-պլազա»

Ծովինար Բարխուդարյան
5800 ֏
Նկարագրություն
Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։

Հերմինե Ավագյան
4800 ֏
Նկարագրություն
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը:
Կարդա նաև

Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը

«Կոտրված վահան». արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառների վերլուծություն

Հայաստանն ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին

Հայաստանում Գոնկուրյան մրցանակի առաջին դափնեկրի անունը կհայտարարվի մարտի 31-ին
